Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը մասնակցել է Սուրբ պատարագին

Լոռու մարզպետը մասնակցել է Սուրբ պատարագին 18.04.2017

Կիրակի առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց արդեն զատկական Սուրբ Պատարագ: Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագիչն էր թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Սրբազան Հայրը նախ փոխանցեց Հայոց Հայրապետի զատկական պատգամը, ապա իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին:

Օրակարգում աղետի գոտու հիմնահարցերն էին

Օրակարգում աղետի գոտու հիմնահարցերն էին 18.04.2017

Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ մարզի բնակավայրերում քաղաքաշինության և բնակարանային ոլորտին առնչվող հարցերի քննարկում: Մասնակցում էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ, Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի քաղաքապետերը, այլ պաշտոնյաներ:

Ֆրանկոֆոնիայի միջոցառումները Լոռու մարզում շարունակվում են 14.04.2017

Ֆրակոֆոնիայի երկամսյակի շրջանակներում անցկացվող միջոցառումները Լոռու մարզում շարունակվում են: «Սիրում եմ քեզ Ֆրանսիա» խորագրով գրական- երաժշտական գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցում, որին ներկա էին մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 14.04.2017

Ապրիլի 13-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց շուրջ երկու տասնյակ քաղաքացի Վանաձորից, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջաններից:

Անցկացվեցին ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության մրցումների Լոռու մարզային փուլը և հանրակրթական դպրոցների 2-րդ ուսումնամարզական խաղերը 14.04.2017

ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության Լոռու մարզային փուլն ացկացվեց Վանաձորի քաղաքային մարզադաշտում: Մասնակից վեց թիմերը մարզի հինգ տարածաշրջանների և Վանաձոր քաղաքի տարածքային փուլերում հաղթողներն էին:

ՀՀ-ին շնորհվել է «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» թեկնածու երկրի կարգավիճակ. քննարկում մարզպետարանում

ՀՀ-ին շնորհվել է «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» թեկնածու երկրի կարգավիճակ. քննարկում մարզպետարանում 14.04.2017

Ապրիլի 14-ին ԱՄՆ ՄԶԳ «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետարանում անցկացվեց ՀՀ «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) ներդրման վերաբերյալ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին Տարածքային կառավարման և զարգացման, Ֆինանսների նախարարությունների, Լոռու մարզպետարանի, հանքարդյունաբերող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53