Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.09.2019

 Սիրելի դպրոցականնե՛ր, ուսուցիչնե՛ր, ծնողնե՛ր,
շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Սեպտեմբերի 1-ը մեր տոնացույցի նշանակալի օրերից է, քանզի ազդարարում է նոր ուսումնական տարվա մեկնարկի մասին: Գիտելիքը մեր դարավոր պատմության քառուղիներում մշտապես առաջնային դեր ու նշանակություն է ունեցել, քանզի գիտակցել ենք, որ ոչ բարենպաստ աշխարհագարական դիրք ունեցող մեր երկրի համար ամենակարևոր ռեսուրսը գիտելիքն է: Հենց սրա շնորհիվ է, որ կարողացել ենք ոչ միայն դիմակայել բազում հալածանքների, այլև աշխարհին ցույց տալ մեր մտքի թռիչքն ու բազում հաջողությունները գիտական տարբեր ասպարեզներում:
Սիրելի՛ դպրոցականներ, աշխարհը զարգանում է սրընթաց արագությամբ, ու ձեր առաջնային խնդիրն է առաջանցիկ քայլերով շարժվել՝ հետ չմնալու այդ խելահեղ վազքից: Մենք պարզապես իրավունք չունենք վայրկյան անգամ հապաղելու, քանզի հենց սրանով է պայմանավորված նաև մեր երկրի հետագա զարգացումն ու առաջընթացը, տեղն ու դերը աշխարհաքաղաքական քարտեզի վրա:
Կրթության ոլորտում այսօր խնդիրները բազմաթիվ են ու դրանց լուծմանը լծված է իշխող քաղաքական ուժը, իսկ ձեզ մնում է միայն սովորել, լավ սովորել հանուն մեր երկրի պայծառ ապագայի, որի սերմերն արդեն իսկ գցված են:
Առանձնակի կերպով ուզում եմ իմ բարեմաղթանքները և ջերմ շնորհավորանքներն ուղղել հատկապես առաջին դասարան հաճախող մեր փոքրիկ հրեշտակներին և բուհական կյանք մուտք գործող առաջին կուրսեցիներին. ձեզ համար մեկնարկում է կյանքի մի նոր շրջափուլ, ինչը վստահ եմ, սիրով եք հիշելու հետագա ողջ կյանքում: Հարուստ գիտելիքներով զինվելը ձեր պարտքն է լինելու հայրենի մարզի ու պետության հանդեպ:
Խորին հարգանքով ուզում եմ շնորհավորել նաև իրենց գործի նվիրյալ մեր մանկավարժներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց իրենց հայրենանվեր աշխատանքի համար և առանձնակի նշել, որ գիտելիքների, կյանքի ճշմարիտ դասերի համար բոլորս առաջին հերթին պարտական ենք մեր մանկավարժներին:
Համոզված եմ, որ ձեր սաները իրականություն կդարձնեն ձեր և, իրենց ծնողների, բոլորիս հույսերն ու երազանքները։
Բարի՛ երթ ձեզ ու նորանոր հաջողություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53