Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀԵՌԱՎՈՐ ՋԻԼԻԶԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

02.09.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Գիտելիքի օրն անցկացրեց Լոռու մարզի ամենահեռավոր բնակավայրերից մեկում՝ Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա բնակավայրում: Նա Ջիլիզայի դպրոց այցելեց Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ միասին: Նրանց ուղեկցում էին նաև Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետի օգնական Նոնա Հովհաննիսյանը:
Մարզի ղեկավարը շնորհավորեց դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն: Լոռու չքնաղ բնության գրկում ծվարած այս փոքրիկ բնակավայրի դպրոցի առաջին ծիծեռնակներն այս տարի ընդամենը 3-ն են: Նրանց, ինչպես նաև մինչև 6-րդ դասարանի աշակերտներին, մարզի ղեկավարը դպրոցական պայուսակներ նվիրեց՝ աշակերտներին հորդորելով լավ սովորել ու բարձր պահել դպրոցի ու համայնքի պատիվը: Մարզպետն իր խոսքում շեշտեց, որ աշխարհի մեծագույն մտավորականներից, պետական գործիչներից, զորավարներից շատերը հենց գյուղական դպրոցներում են ստացել իրենց կրթությունը:
Իր օրհնության խոսքը երեխաներին հղեց Գուգարաց թեմի առաջնորդը:
Դպրոցականներն իրենց ուսուցիչների օգնությամբ նաև տոնական միջոցառում էին նախապատրաստել՝ հաճելի պահեր պարգևելով համայնք այցելած հարգարժան հյուրերին:
Այնուհետ մարզի ղեկավարը, թեմի առաջնորդը և մյուս պաշտոնյաները ուխտագնացություն կատարեցին դեպի հայ- վրացական սահմանին՝ անառիկ բնության գրկում գտնվող Խուճապավանք, ուր Սեպուհ սրբազանի հետ միասին աղոթք հնչեցին առ Աստված: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:44:34