Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 19.06.2017

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:

Սերտ համագործակցության ապահովում ընտանիք-համայնք-սոցիալական ծառայություն-կրթական-առողջապահական հիմնարկներ օղակի միջև

Սերտ համագործակցության ապահովում ընտանիք-համայնք-սոցիալական ծառայություն-կրթական-առողջապահական հիմնարկներ օղակի միջև 16.06.2017

Հունիսի 15-ին Գուգարքի տարածաշրջանի համայնքների և հունիսի 16-ին Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատուների, Վանաձորի սոցիալական ծառայության ներկայացուցիչների, պրոբացիոն ծառայության, ոստիկանության աշխատակիցների, դպրոցների և առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ անցկացվեց քննարկում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ իրականացվող երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատությունների բեռնաթափման ծրագրի վերաբերյալ: Քննարկումը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:

Բարի նորամուտ թիվ 7 կրթօջախ

Բարի նորամուտ թիվ 7 կրթօջախ 16.06.2017

2017թ. հունիսի 16-ը, որպես հիշարժան օր, ընդմիշտ կմնա Վանաձորի 3-րդ մաս կոչվող թաղամասի տարեգրությունում: Այդ օրը մեծ հանդիսավորությամբ, տոնական միջոցառումներով կատարվեց թաղամասի բնակչության, դպրոցականների ու մանկավարժների վաղեմի երազանքը. տեղի ունեցավ թիվ 7 դպրոցի հիմնարկեքը: 1988-ի աղետալի երկրաշարժից ի վեր թաղամասի գործող միակ կրթօջախը ավելի քան 28 տարի գոյատևել է հարմարեցված պայմաններում, երեխաների լիարժեք կրթության ու դաստիարակության համար անլիարժեք պայմաններում:

Որոշվեցին  հանրակրթության լավագույնները

Որոշվեցին հանրակրթության լավագույնները 15.06.2017

Ավանդույթի համաձայն, 2016-2017թթ ուսումնական տարվա ավարտին ամփոփվեցին «Լավագույն տնօրեն», «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն դաստիարակ» անվանակարգերում մարզային մրցույթի արդյունքները:

Հայկական մեղրարտադրությանը բարենպաստ հեռանկարներ են սպասվում 15.06.2017

Հունիսի 15-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Անասնաբուժական ՊՈԱԿ-ի մասնագետների ուղեկցությամբ Լոռու մարզպետարանում էր «Մուլտի-Ագրո» գիտարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Հայաստանի մեղվապահների ազգային ասոցացիայի նախագահ, ավելի քան 40 տարի ազգային մեղվաբուծության ոլորտում բարենորոգումներ իրականացրած Ռոզա Ծառուկյանը, որը հանդիպում ունեցավ մարզի մեղվաբույծների հետ:

Հարգանքի տուրք Սպիտակի և Ֆուկուշիմայի  երկրաշարժերի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք Սպիտակի և Ֆուկուշիմայի երկրաշարժերի զոհերի հիշատակին 14.06.2017

Հունիսի 13-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաoկան, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեցին Սպիտակ քաղաք՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժի և 2011թ. Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի մոտ ծաղիկներ խոնարհելու:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36