Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 20 ԴՊՐՈՑՈՒՄ ԷՐ

01.09.2019

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հնչեց առաջին զանգը։ Տոնական բարձր տրամադրություն էր տիրում նաև Լոռու մարզի կրթարաններում:
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը մասնակցեց Վանաձորի Պաբլո Տիչինայի անվան թիվ 20 դպրոցի սեպտեմբերմեկյան տոնակատարությանը:
Հյուրերի թվում էին նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը և Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը: Շնորհավորելով առաջին դասարան հաճախող փոքրիկներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին, Գ. Մարկոսյանը առանձնակի կերպով ընգդծեց կրթության և դաստիարակության դերն ու կարևորությունը հենց հանրակրթական դպրոցներում, քանզի այստեղից է մեկնարկում նրանց իրական հայկականությունը, այստեղ է սերմանվում այն հայրենասիրությունն ու լիարժեք քաղաքացու կերպը, որը վաղը դառնալու է մեր երկրի կայունության իրական երաշխիքը:
-Նոր ուսումնականի առթիվ բոլորիդ ցանկանում եմ անամպ երկինք, անսահման սեր, կամքի ուժի դրսևորում գիտելիքների յուրացման ոչ դյուրին ճանապարհին։ Սիրելի՛ աշակերտներ, ձեր ծնողների և ուսուցիչների նվիրումի դիմաց ցանկանում եմ, որ ձեր պատասխանը լինի ուշիմությունը, կարգապահությունը, համեստությունը, նորանոր գիտելիքների ձեքբերումը։ Բարի երթ դեպի նոր ուսումնական,-եզրափակելով խոսքը Գայանե Մարկոսյանն իր ջերմ ողջույնն ու երախտիքը փոխանցեց իր առաջին ուսուցչուհուն՝ թիվ 20 դպրոցի փոխտնօրեն Մարիետա Հարությունյանին՝ վստահեցնելով, որ մարդկային ու բարոյական այն սկզբունքները, որոնցով ինքն առաջնորդվում է որպես պաշտոնյա ու քաղաքացի, սերմանվել են հենց իր առաջին ուսուցչուհու դասերի շնորհիվ:
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ և, իհարկե, նորաթուխ աշակերտները, ովքեր արդեն վաղվանից կսերտեն աշակերտական սեղանի առջև նստելու և ուսում առնելու նուրբ արվեստը:
Գիտելիքի և դպրության օրը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ, մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ մասնակցել են մարզի տասնյակ համայնքների հանրակրթական դպրոցներում կազմակերպված տոնական միջոցառումներին՝ առաջին դասարանցիներին բարի երթ մաղթելով դեպի գիտելիքի անսպառ աշխարհ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27