Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նպատակն է Արամյանցի դղյակը և հարակից տարածը վերածելու զբոսաշրջային հանգրվանի

05.09.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզի ու հանրապետության բնակչության, ինչպես նաև արտերկրյա զբոսաշրջիկների համար շարունակում է բացահայտել Լոռու մարզը, Լոռվա բնության գեղատեսիլ անկյունները, ամենագողտրիկ վայրերը, մշակութային հուշարձանները:
Մարզում այդպիսի արժեքավոր վայրերից է Թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար Միքայել Արամյանցի շուրջ 120-ամյա պատմություն ունեցող դղյակը՝ հարակից տարածքնեորվ, որը Ախթալա համայնքի հպարտությունն է: Այն ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
Շվեյցարական ոճով կառուցված այդ հոյակերտ դղյակը շատ բան է ասում 19-րդ դարավերջում հայկական ազնվական ընտանիքների նիստուկացի, գործունեության մասին: Ժամանակին այն ոչ միայն Արամյանցների համար է որպես հանգստյան տուն ծառայել, այլև դարձել է հայ մտավորականության հավաքատեղի:
Ցարական Ռուսաստանի օրոք Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ շինությունն է եղել, իսկ թենիսի խաղադաշտն առաջինն է եղել Հայաստանում:
Խորհրդային տարիներին Արամյանցի տունը վերածվել է առողջարանային ու հանգստի կենտրոնի` վերանվանվելով Ալավերդու «Դեբեդ» տուրիստական հանգրվան: 1992 թ. Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիան այն սեփականության իրավունքով հանձնել է Տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետական խորհրդին, որն էլ իր հերթին 2005 թ. հոկտեմբերի 18-ին այն ոչ համարժեք գումարով վաճառել է ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի «Մեթըլ Փրինս» ընկերությանը: Վերջինիս հետ կապված հայտնի իրադարձություներից հետո նախորդ տարիների ՀՀ կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվել անգործության մատնված, բարձիթողի վիճակում գտնվող տարածքը և դղյակը հետ վերցնելու նպատակով, սակայն ապարդյուն:
Լոռու մարզպետի նախաձեռնությամբ ՀՀ կառավարության նախագիծ է նախապատրաստվում, որով կառավարության պահուստային ֆոնդից գումար կնախատեսվի Արամյանցի դղյակի և հարակից տարածքների չափագրում և գնահատում կատարելու համար՝տարածքը գերակա շահ ճանաչելու նպատակով:
Ա. Ղուկասյանը իր համար բացահայտեց այս երբեմնի հրաշագեղ կառույցը, հարակից չքնաղ բնությամբ՝ վստահությամբ, որ կարճ ժամանակ անց հնարավոր կլինի այն վերցնել պետական հոգածության ներքո, ապա նաև հանձնել ջանացավ ներդրողների, ովքեր կկարողանան տարածքը վերածել տուրիստական հանգրվանի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59