Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղական մարզական խաղերի եզրափակիչ փուլում Լոռու մարզի թիմը գրավեց երրորդ պատվավոր տեղը

06.09.2019

 ՀՀ գյուղական մարզական խաղերի եզրափակիչ փուլն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Վանաձորի Աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցում:

 Այս տարի խաղերը մեկնարկեցին սեպտեմբերի 3-ին, իսկ այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանի, մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչների և այլ պաշտոնյաների ու հյուրերի մասնակցությամբ անցկացվեց խաղերի մրցանակաբաշխությունը և պարգևատրման արարողությունը:  

Մրցաշարին մասնակցել են ՀՀ բոլոր 10 մարզերի թիմերը` յուրաքանչյուրը 10-ական տղա և 3-ական աղջիկ կազմով: Մրցումներն անց են կացվել հնգամարտի մրցաձևերում, որոնք են վազք(տղաներ, աղջիկներ՝ 50 մ), տեղից հեռացատկ (տղաներ, աղջիկներ), թենիսի գնդակի նետում, վազք(աղջիկներ՝500 մ և տղաներ՝ 1000մ), ձեռքերի ծալում և ուղղում:

Միավորների հաշվարկը կատարվել է առանձին մրցաձևերից, ինչպես նաև 5 ձևերի ընդհանուր արդյունքով:

Թիմային հաշվարկում գրավելով 4՝ առաջին, 1՝ երկրորդ և 2՝ երրորդ տեղեր, Լոռու մարզի թիմը գրավել է երրորդ պատվավոր տեղը, երկրորդ տեղում էր Արարատի մարզի և առաջին տեղում՝ Շիրակի մարզի թիմերը: Լոռու մարզի թիմի կորիզը Լեռնապատ համայնքի մարզիկներն էին, թիմը համալրված էր նաև Շահումյան և Գուգարք համայնքների մարզիկներով:

Անհատական մրցաձևերում մրցանակակիրները պարգևատրվեցին նախարարության հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով: Թիմային հաշվարկով՝ մրցանակային տեղեր գրաված մարզերը պարգևատրվեցին նախարարության հավաստագրերով, գավաթով և մարզագույքով:

Պարգևները հանձնեցին փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, Ռաֆայել Հարությունյանը, նախարարության, մարզպետարանի և թիմերի ներկայացուցիչները:

Մասնակիցներին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից ողջունեց և հաղթող թիմերին շնորհավորեց Գայանե Մարկոսյանը: Նա իր խոսքում կարևորեց նման մրցաշարերի կազմակերպումը առավելապես առողջ ապրելակերպի խթանման և երիտասարդ սերունդների շրջանում մարզական ոգին բարձրացնելու առումով: Փոխմարզպետը ողջունելի համարեց նաև այն, որ մրցաշարը կազմակերպված է հատկապես գյուղական բնակավայերի մարզիկների համար:

Մրցաշարի կազմակերպման պատասխանատուն էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասսայական միջոցառումների կազմակերպման վարչության բաժնի պետ Սուրեն Պռազյանը: Միջոցառումը հնարավոր եղավ կազմակերպել նախարարության, Լոռու մարզպետարանի՝ ի դեմս մշակույթի և կրթության բաժնի պետ Արամ Ռևազյանի և բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Մխիթարյանի  ու Աթլետիկայի մարզադպրոցի համագործակցությամբ և ջանքերով:    

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53