Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն 24.05.2017

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի (21.06.2014թ.Հ0-110-Ն)համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014թ. թիվ 1325-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 31-րդ և 32-րդ մասերով սահմանված կարգով, 2017թվականի մայիսի 29-ին՝ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզպետարանում(հասցե՝ քաղաք Վանաձոր, Հայքի հրապարակ) և ժամը 15.00-ին Դիլիջան քաղաքի Օրհուս կենտրոնում(հասցեն ք. Դիլիջան, Մյասնիկյան փ.55, քաղաքապետարանի շենք),տեղի կունենան «Կոշտ թափոնների համակողմանի կառավարման համակարգ, Վանաձոր, Հայաստան» ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ(1-ին հանրային քննարկումները):

«ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2017»-ում մարզի ղեկավարը երկրպագում է մարզպետարանի թիմին, թեև ցանկանում է, որ հաղթի ուժեղագույնը

«ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2017»-ում մարզի ղեկավարը երկրպագում է մարզպետարանի թիմին, թեև ցանկանում է, որ հաղթի ուժեղագույնը 23.05.2017

Անզիջում պայքարում է անցնում մայիսի 19-ից մեկնարկած ֆուտզալի «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2017» 6-րդ առաջնությունը: Հայտավորված 20 թիմերից ընդամենը 8-ն են մարզկենտրոնի ներկայացուցիչներ, մնացածը ներկայացնում են մարզի մյուս տարածաշրջանների 12 համայնքները: Երեք խաղից հետո լավագույն արդյունք են գրանցել Լոռու մարզպետարանի, Վանաձորի մանկավարժական համալսարանի, Ալավերդու և ըմբիշների թիմերը, որոնք հաղթել են անցկացրած երեք հանդիպումներում:

Լոռու մարզպետ. «Համապետական շաբաթօրյակը պետք է անցկացվի ամենաբարձր մակարդակով»

Լոռու մարզպետ. «Համապետական շաբաթօրյակը պետք է անցկացվի ամենաբարձր մակարդակով» 23.05.2017

Մայիսի 23-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով մարզպետ Արթուր Նալբանդյանի համապատասխան կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի նիստը, որը վարում էր մարզի ղեկավարը:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 23.05.2017

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:

Մայիսի 27-ին հայտարարվել է համապետական շաբաթօրյակ. անցկացվեց  «Մաքուր Հայաստան» ծրագրի մարզային հանձնաժողովի առաջին նիստը

Մայիսի 27-ին հայտարարվել է համապետական շաբաթօրյակ. անցկացվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի մարզային հանձնաժողովի առաջին նիստը 22.05.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով մեկնարկած և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ընդհանուր համակարգմամբ իրականացվող «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրով արդեն իսկ նշմարվում են կատարված աշխատանքները, թեև դեռևս զգալի աշխատանք կա իրականացնելու:

«Սմարթ» մարզ գաղափարը քայլառքայլ կյանքի է կոչվում

«Սմարթ» մարզ գաղափարը քայլառքայլ կյանքի է կոչվում 19.05.2017

Մարզի ղեկավարի հանձնարարությամբ մարզի թվով 12 դպրոցներում վերջիններիս կողմից տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին շարունակվում են «Սմարթ» դասասենյակների կառուցման ու կահավորման աշխատանքները: Նրանցից 5-ը Վանաձորում շահագործման հանձնվեցին ամսվա սկզբին և արդեն լիարժեքորեն գործում են: Այսօր մարզպետ Ա. Նալբանդյանի և մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվեցին Ստեփանավանի թիվ 1, 6 և Ալավերդու թիվ 12 դպրոցների «Սմարթ» դասասենյակների բացման հանդիսավոր արարողությունները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36