Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներին

03.09.2019

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածում ընթացող շինաշխատանքների դանդաղ ընթացքի վերաբերյալ ալավերդցիների դժգոհությունների պատճառների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի ղեկավար Արամ Վարդանյանը մարզի ղեկավարի հարցադրմանն ի պատասխան՝ տեղեկացրեց, որ աշխատանքների ընթացքում չնախատեսված մի շարք օբյեկտիվ խնդիրների առաջացմամբ պայմանավորված՝ ճանապարհաշինության ընթացքը փոքր-ինչ դանդաղել է: Նա վստահեցրեց, որ իրավիճակը վերահսկելի է, և աշխատանքներն այդ հատվածում նախատեսում են ավարտել հոկտեմբերին: Մարզի ղեկավարը հույս հայտնեց, որ նշված ժամկետը ևս ձգձգելու առիթ չի լինի, քանի որ խոսքը գնում է տասնյակ հազարավոր ուղևորների մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59