Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շրջում է մարզի տարածքով և հետևում աշխատանքների ընթացքին 23.03.2019
Ա. Ղուկասյանը եղավ Լուսաղբյուր, Շիրակամուտ, Արջուտ համայնքներում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին՝ ինքը ևս մասնակից դառնալով միջոցառմանը:

Աշխատանքները մոտենում են ավարտին 23.03.2019
Լոռու մարզպետարանի աշխատակազմի կողմից Վանաձորի Սայաթ Նովայի անվան, ինչպես նաև Մոր և մանկան զբոսայգիների մաքրման աշխատանքները մոտենում են ավարտին:

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ 2019 22.03.2019
Սխեմատիկ քարտեզում ներկայացված է Լոռու մարզի համայնքներում 2019թ. մարտի 23-ին համապետական շաբաթօրյակի ընթացքում կատարվող աշխատանքների մասին տեղեկատվությունը

Հայտարարություն 22.03.2019
Հարգելի հայրենակիցնե՛ր, Վաղը՝ մարտի 23-ին, առավոտյան ժամը 10.00-ից կմեկնարկի համապետական շաբաթօրյակը, որին կմասնակցեն Լոռու մարզի բոլոր համայնքները: Աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ մարդկային ներուժը՝ 11.751 է, միջոցառման կանխատեսվող մասնակիցների թիվը՝ 11.722: Շաբաթօրյակի ընթացքում կօգտագործվի 253 տեխնիկա, 6766 գործիք: Մարզի տարածքում առկա է 112 աղբանոց, որոնցից կփակվեն 85-ը: Լոռու մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ ևս ակտիվ մասնակցություն կունենա շաբաթօրյակին:

Ապրիլի 1-ից կմեկնարկի 4 ծրագիր 22.03.2019
Այսօր Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը:
Նախորդ շաբաթ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը և վարչության մի խումբ աշխատակիցներ Լոռու մարզպետի հանձնարարությամբ անակնկալ այցեր են կատարել մարզային ենթակայության Լերմոնտովոյի, Շահումյանի, Աքորու միջնակարգ, Վանաձորի թիվ 22, Ալավերդու թիվ 2, թիվ 12, թիվ 4 հիմնական դպրոցներ: Շրջայցերի ընթացքում վեր են հանվել երեխաների ուսումնական կարիքները, ուսումնասիրվել են հաճախումները, մատենավարությունը, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատաժամանակը և փաստացի ներկայությունը դպրոցներում, շենքի և գույքի պահպանության խնդիրները:



