Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աղետներից պաշտպանվելը բոլորիս խնդիրն է 21.11.2013

Նոյեմբերի 20-ին Լոռու մարզպետարանի, Հայկական Կարմիր խաչի, Ավստրիական Կարմիր խաչի,Ավստրիական զարգացման գործակալության նախաձեռնությամբ մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հերթական աշխատանքային հանդիպումը «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում: Մասնակցում էին նաև մարզային փրկարարական ծառայության, սեյսմիկ պաշտպանության ծառայության, համայնքների վարչակազմի, շինարարական, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ճանաչողական այցով Լոռու մարզում էր ՀՀ-ում  Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան

Ճանաչողական այցով Լոռու մարզում էր ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան 21.11.2013

Նոյեմբերի 21-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր ՀՀ-ում Ուկրաինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան: Նա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին հանդիպեց մարզի ղեկավարի աշխատասենյակում: Սա դեսպանի առաջին պաշտոնական հանդիպումն էր Ա. Նալբանդյանի հետ: Ներկա էին նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

Հանդիսություն՝ նվիրված Հակոբ Ազիզյանի ծննդյան 75-ամյակին

Հանդիսություն՝ նվիրված Հակոբ Ազիզյանի ծննդյան 75-ամյակին 21.11.2013

Նոյեմբերի 20-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ թատերականացված հանդիսություն՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ծննդյան 75-ամյակին։ Բեմադրությունը ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանինն էր։ Աբելյանցիների մասնակցությամբ ներկայացվեցին դրվագներ այն ներկայացումներից, որոնցում դերեր է կերպավորել Հ. Ազիզյանը։

Արմեն Աշոտյան. «Ձեզ հետ, թե առանց ձեր մասնակցության Վանաձորում համալսարան ստեղծվելու  է »

Արմեն Աշոտյան. «Ձեզ հետ, թե առանց ձեր մասնակցության Վանաձորում համալսարան ստեղծվելու է » 20.11.2013

Նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով Վանաձորում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրան ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչութայն պետ Մինաս Սայադյանը:

Շնորհակալություն՝ լավագույն աշխատանքի համար 20.11.2013

Պետական և կուսակցական ականավոր գործիչ Անտոն Քոչինյանի 100-ամյա հոբելյանի մարզային միջոցառումները բարձր մակարդակով և արժանավայել կազմակերպելու համար Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին շնորհակալական հեռագիր է ուղարկել Ա. Քոչինյանի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, որում ասվում է.

Ուշադրություն՝ արգելված դեղորայք է 19.11.2013

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 2867-Ա հրամանի՝ անվավեր է ճանաչվել «Ռուսաստանի Դաշնության «Ակրիխին Ֆարմասյութիկալս Քո.» ընկերության արտադրության «Միկոզորալ դեղահատեր 200մգ N30», Հնդկաստանի «Նաբրոս Ֆարմա ՊՎՏ., ՍՊ» ընկերության արտադրության «Անտիգրիբոկ Նիզոմաքս դեղահատեր 200մգ N10», Հայաստանի Հանրապետության «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության «Կետոկոնազոլ դեղահատեր 200մգ N10», Իտալիայի «Յանսեն-Սիլագ Ս.Պ.Ա., Ջոնսոն և Ջոնսոն ՍՊԸ, Ռուսաստան-ի համար» ընկերության արտադրության «Նիզորալ դեղահատեր 200մգ N10 և N30» դեղերի գրանցումը և դադարեցվել է դրանց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-24 16:07:37