Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուլիսի 29-ին՝ համապետական շաբաթօրյակ. հանձնաժաղովը քննարկեց կազմակերպչական հարցեր

Հուլիսի 29-ին՝ համապետական շաբաթօրյակ. հանձնաժաղովը քննարկեց կազմակերպչական հարցեր 18.07.2017

«Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովն այսօր անցկացրեց հերթական նիստը, մարզի համայնքների, շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 17.07.2017

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:

Նիդերլանդներում հայ պատվիրակությանը ներկայացվեց տարածքային կառավարման փորձը 17.07.2017

Հուլիսի 11-15-ը «Էկորիս Նիդերլանդ Բի ՎԻ» ընկերության կողմից կազմակերպված ճանաչողական այցի շրջանակներում Նիդերլանդներ էր մեկնել Հայաստանի պատվիրակությունը՝ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Արարատի, Վայոց Ձորի, Արմավիրի մարզպետները, ՀՀ ԷԵՊԲՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և այլոք:

Հանդիսավորությամբ բացվեց Լերմոնտովոյի մանկապարտեզը

Հանդիսավորությամբ բացվեց Լերմոնտովոյի մանկապարտեզը 14.07.2017

Հուլիսի 14-ին, Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում հանդիսավորությամբ բացվեց համայնքի վերակառուցված մանկապարտեզը: Գյուղի մանկապարտեզի վերակառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ նպատակ ունենալով բարեկեցիկ և հարմարավետ պայմաններում կազմակերպելու համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության գործընթացը: Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: Արժեքը 68,141,142 դրամ է, համայնքի ներդրումը` 2,806, 471 դրամ, որից 98, 580 դրամը տրամադրել է համայնքը, իսկ 2, 707, 891 դրամը` ամերիկահայերի «Հայրենիք» միություն:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 13.07.2017

Հուլիսի 13-ին քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը: Մարզի ղեկավարին սոցիալական, առողջապահական, կենցաղային տարաբնույթ խնդիրներով դիմեցին շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ Վանաձորից, Գուգարքի տարածաշրջանից:

Երկրորդ համապետական շաբաթօրյակը՝ հուլիսի 29-ին

Երկրորդ համապետական շաբաթօրյակը՝ հուլիսի 29-ին 07.07.2017

Հուլիսի 6-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն էր հրավիրել մարզպետարանում ՀՀ վարչապետի հանձնարարությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվելիք առաջիկա քայլերը, ինչպես նաև Կարեն Կարապետյանի կողմից Վանաձորում անցկացված արտագնա խորհրդակցության ընթացքում աղբահանության կանոնակարգման վերաբերյալ տրված հանձնարարականների կատարման ընթացքը քննարկելու նպատակով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23