Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կանայք քաղաքականության մեջ

10.06.2019

Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամը, «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման հիմնադրամի հետ համատեղ՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման ֆոնդի» ֆինանսական աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցաբար, նախաձեռնել էր պրեսկոնֆերանս՝ «Կանայք ՏԻՄ-երում, որպես համայնքների զարգացման գրավական» խորագրով:

Հանդիպման նպատակն էր Լոռու մարզի տեղական ինքակառավարման մարմիններում ներկայացված համայնքի կին ղեկավարների, ավագանու գործող և առաջիկա ընտրություններում առաջադրված թեկնածուների, կանանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և ՀՀ ԱԺ կին պատգամավորների հետ քննարկել ՏԻՄ-երում կանանց քաղաքական մասնակցության հիմնախնդիրները, ինչպես նաև ներկայացնել այն լավագույն փորձը, որ բերել են կանայք համայնքային խնդիրների լուծման համար:

Նախաձեռնությունը ողջունեց և կանանց դերակատարությունն ակտիվ քաղաքականության մեջ կարևորեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Նա իր խոսքում նշեց, որ ամեն կերպ պատրաստ է աջակցել գործընթացներին և իր դերակատարությունն ունենալ կանանց՝ քաղաքականության մեջ ակտիվ ներգրավման գործում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ «ՕքսԵՋեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

Քննարկումներ ծավալվեցին «Կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում, խնդիրներ, մարտահրավերներ և լուծման ուղիներ», «Կանայք համայնքային խնդիրների լուծման գործում, լավագույն փորձի փոխանակում» թեմաների շուրջ: Ծավալվեց հարցուպատասխան, նախանշվեցին հետագա քայլերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23