Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային քննարկում անցկացվեց Լոռու մարզպետարանի կողմից կազմված 2020-2022թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրերի վերաբերյալ

11.06.2019

Հունիսի 11-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից կազմված 2020-2022թթ. ՄԺԾԾ-ի (միջնաժամկետ ծախսերի ծրագիր), ներառյալ ՀՀ 2020թ պետական բյուջեի հայտերի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկում, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Վերջինս կազմակեպվել էր ՀՀ վարչապետի հանձնարարականով:
Հանրային քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ կազմակերպությունների՝ այդ թվում քաղհասարակության ներկայացուցիչներ:
Գ. Մարկոսյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց քննարկմանը մասնակից լինելու համար և նշեց, որ ակնկալում է ակտիվ հարց ու պատասխան:
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Արտավազդ Բեջանյանը հանգամանորեն տեղեկատվություն ներկայացրեց քննարկվող հարցի վերաբերյալ:
Նա նշեց, որ 2020 թ. ՀՀ պետական բյուջեից Լոռու մարզպետարանի կողմից սպասարկվող ծրագրերով 2020-2022թթ. ՄԺԾԾ-ով և 2020թ. բյուջետային հայտի նախագծով նախատեսված է հատկացնել 9232333.1 հազ. դրամ, կամ 2019 թվականի նկատմամբ ավելի է նախատեսվել 1107956.8 հազ. դրամ(2019թ. նախատեսված է 8124376.3 հազ. դրամ աճը՝ 13.6տոկոս): 2021թվականի համար նախատեսված է 9886947.5 հազ. դրամ, 2022թվականին՝ 10544514.8 հազ. դրամ: Աճը հիմնականում պայմանավորված է կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերի գումարների ավելացմամբ:
Մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերը 2020 թվականին նախատեսված է 670270.2 հազ. դրամ, կամ 2020 թվականի նկատմամբ պակաս է նախատեսվել 159.8 հազ. դրամ(2019թ. նախատեսված է 670430.0 հազ. դրամ):
Նվազեցում նախատեսված է հետևյալ հոդվածներով՝ աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ՝ 2120.0 հազ. դրամ, քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում՝ 134.0 հազ. դրամ, տրանսպորտային նյութեր՝ 2000.0 հազ. դրամ և այլն:
Աճ նախատեսված է հիմնականում վարչական սարքավորումներ՝ 2000.0 հազ. դրամ, հատուկ և նպատակային այլ նյութեր՝ 500.0 հազ. դրամ, տեղեկատվական ծառայություններ՝ 100.0 հազ. դրամ, գույքի վարձակալություն՝ 249.0 հազ. դրամ, կենցաղային և հանրային սննդի նյութեր՝ 80.8 հազ. դրամ և այլն:
Աշխատավարձի և պարգևատրման գումարների նվազեցումը պայմանավորված է կադրային փոփոխություններով՝ ընդունվել են նոր քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներ, որոնց աշխատավարձը ավելի ցածր է, քան նախկին աշխատակիցներինը: Տրանսպորտային նյութերի ծախսի նվազեցումը պայմանավորված է տրանսպորտային միջոցների նվազեցմամբ՝ կպահպանվի թվով 4 տրանսպորտային միջոց՝ 2019թ.-ի 6-ի դիմաց:
Մարզպետարանի գույքը և համակարգչային տեխնիկան ունի նորացման կարիք, որի համար նախատեսվել է 5000.0 հազ. դրամ, կամ 2000.0 հազ. դրամով ավել, քան 2019 թվականին:
Սոցիալական ծառայությունների տարածքների փոփոխմամբ պայմանավորված ավելացել է նաև գույքի վարձակալության գումարներ 249.0 հազ. դրամով: Նախատեսվում է ավելացնել հատուկ և նպատակային այլ նյութեր հոդվածով ծախսեր՝ 500.0 հազ. դրամի չափով (հիշատակի օրերին ծաղկեպսակների գնում՝ տարվա ընթացքում 6-7 հատ՝ գումարը 300.0-350.0 հազ. դրամ/հունվարի 28, մարտի 5, ապրիլի 24, դեկտեմբերի 7 և այլն), հուշանվերների գնում(տարբեր երկրներից պատվիրակությունների ընդունման ժամանակ շատ հաճախ կատարվում է հուշանվերների փոխանակում):
2021 թվականի համար նախատեսված է 674724.5 հազ. դրամ, 2022 թվականի համար՝ 682624.5 հազ. դրամ, ինչը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի բնականոն աճով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00