Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Ա.Ս. Պուշկինի 220-ամյակին

10.06.2019

 Գյումրիում գործող Գիտության և մշակույթի կենտրոնի, «Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի և Լոռու մարզային գրադարանի աշխատակիցների ջանքերով գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել Լոռու մարզային գրադարանում՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործական կյանքին ու գրական ժառանգությանը:Միջոցառմանը ներկա էին մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, միջոցառման կազմակերպիչները, բազմաթիվ հյուրեր:
Հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն իր արտացոլումն է ունեցել ինչպես քաղաքական, գիտական ու հասարակական կյանքում, այնպես էլ՝ մշակույթի բնագավառում: Հաճախ են երկու ժողովուրդների երկու ստեղծագործողներին իրենց մտածողությամբ ու գաղափարական բովանդակությամբ համեմատել միմյանց հետ: Մասնավորապես ձևավորված տեսակետ կա, որ Ամենայն Հայոց բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը և ռուս գրականության գագաթներից մեկը համարվող Ալեքսանդր Պուշկինը երկու երկրների գրականության ասպարեզի անվիճելի հսկաներն են:Այս տարի լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 և Ա.Ս Պուշկինի ծննդյան 220-ամյակը:
Միջոցառումն ամբողջությամբ հագեցած էր պուշկինյան շնչով. ասմունք, երգ, ինչպես ռուսերեն լեզվով, այնպես էլ՝ ստեղծագործությունների հայերեն թարգմանություններով: Ներկաները մեծ բավականություն ստացան միջոցառումից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-20 16:58:48