Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզերին տրվող ֆինանսավորման ծավալը 2018 թ-ից սկսած շատ ավելանալու է և 70 տոկոսի չափով ուղղվելու է տնտեսական զարգացման ծրագրերին

Մարզերին տրվող ֆինանսավորման ծավալը 2018 թ-ից սկսած շատ ավելանալու է և 70 տոկոսի չափով ուղղվելու է տնտեսական զարգացման ծրագրերին 20.07.2017

Լոռու մարզպետ Արթուր Նալաբնադյանը ներկա է գտնվել տարածքային զարգացման համաժողովին, որի նպատակն է համախմբել բոլորի ջանքերը՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար:

Ներկայացվեցին մարզի թվով 5 համայնքներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

Ներկայացվեցին մարզի թվով 5 համայնքներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները 20.07.2017

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի և «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից «ԱՐԱՄԱԶԴ. Համայնքի համար, համայնքի հետ» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Արևածագ, Կողես, Մղարթ, Կարմիր Աղեկ, Ծաթեր գյուղական համայնքներում իրականացվել է բյուջետային գործընթացների ուսումնասիրություն: Գնահատման արդյունքերի ներկայացման նպատակով հուլիսի 20-ին Լոռու մարզպետարանում քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին մարզպետարանի պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:

Արցախցի դպրոցականներն այս տարի ևս ամառային հանգիստ կանցկացնեն մարզի ճամբարներում 20.07.2017

Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանի համակողմանի փոխհամագործակցության շրջանակներում արդեն մի քանի տարի Լոռու մարզի մանկական ճամբարներում իրենց ամառային հանգիստն են անցկացնում նաև արցախցի դպրոցականները: Նրանց առաջին խումբը մարզ ժամանեց այսօր: Մարզպետ Արթուր Նալբանդյանի աջակցությամբ 14 արցախցի դպրոցականներին և նրան ղեկավարին այս անգամ հյուրընկալեցին «Գուգարք» ճամբարում:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորական նամակ է հղել Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Զուրաբ Պատարաձեին 19.07.2017

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն օրեր առաջ շնորհավորական նամակ է հղել Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Զուրաբ Պատարաձեին՝ շնորհավորելով նրան Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.

Հանրային քննարկում 19.07.2017

SRP Schneider&Partner գերմանական կազմակերպությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցում Համայնքային Ենթակառուցվածքի Ծրագիր (ՀԵԾ) II, փուլ 3-ի ներքո: Ծառայությունների շրջանակը ներառում է Վանաձորի օղակաձև սնուցման համակարգի բացակայող հատվածվերի, թիվ 8 ճնշումային գոտու, ինչպես նաև Ամրակից, Ձորագուղ, Հոբարձի, Լեռնապատ, Վարդաբլուր, Անտառամուտ, Գուգարք, Կուրթան և Վահագնի համայնքների ջրամատակարարման ցանցերի նախագծումը, հեղինակային և տեխնիկական հսկողությունը:

ՀՀ մշակույթի նախարարը ծանոթացավ Դսեղում նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին

ՀՀ մշակույթի նախարարը ծանոթացավ Դսեղում նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին 18.07.2017

Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը այցելուների համար առավել հրապուրիչ ու հարմարավետ դարձնելու համար մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ նախարարության աշխատակազմը դեռևս նախորդ տարի ձեռնամուխ եղավ հետաքրքիր ծրագրերի մշակման։ Դեկտեմբերին գտնվեց ենթակառույցների շինարարության մասնավոր ֆինանսավորման աղբյուրը: Ամերիկահայ երաժիշտ և գործարար Աշոտ Տիգրանյանը նախագծին և կատարելիք աշխատանքին Դսեղում ծանոթանալուց հետո համաձայնեց 8 մլն դրամ ներդնել Դսեղում սանհանգույցի և հանգստի գոտու շինարարության համար։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23