Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը պարգևատրեց հաղթանակներ գրանցած մարզիկներին

11.06.2019

 Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց և շնորհավորագրերով պարգևատրեց ու դրամական պարգևներ հանձնեց Իսպանիայի Խիխոն քաղաքում կայացած սամբո ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության 52 կգ քաշային կարգում հաղթող ճանաչված Տիգրան Կիրակոսյանին, վերջինիս մարզիչ Աղասի Գալստյանին, 68 կգ քաշային կարգում երրորդ տեղ գրաված Ռաֆիկ Մանուկյանին, մարզիչ Մանվել Խոյեցյանին, Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ քաղաքում կայացած Եվրոպայի 19-22 տարեկանների առաջնության 60կգ քաշային կարգում երրորդ տեղ գրաված Հրայր Շահվերդյանին, մարզիչ Արկադի Կոստանյանին, 75 կգ քաշային կարգում երրորդ տեղ գրաված Վախթանգ Հարությունյանին, մարզիչ Գևորգ Կոստանյանին, Վրաստանում կայացած ուժային եռամարտի հաշմանդամների Եվրասիայի առաջնության 60 կգ քաշային կարգում հաղթող ճանաչված և «Ծանրաձողի հրում պառկած դիրքից» վարժությունում աշխարհի ռեկորդ սահմանած Հարություն Մխիթարյանին (մարզիչ Արամ Զուրաբյան), Հունաստանի Լուտրակի քաղաքում կայացած հաշմանդամների բազկամարտի Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղ գրաված Սերոբ Աբրահամյանին, Հունաստանի Լուտրակի քաղաքում կայացած բազկամարտի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում կրկնակի հաղթող (աջ և ձախ ձեռքերով) ճանաչված Դավիթ Դադիկյանին:
Մարզպետը շնորհավորեց չեմպիոններին Հայաստանի ու մարզի պատիվը բարձր պահելու համար և հույս հայտնեց, որ հաղթանակները կշարունակեն հաջորդել մեկը մյուսին: Մտերմիկ զրույցի ընթացքում մարզիկները կիսվեցին իրենց տպավորություններով և շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38