Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մենք հպարտ ենք ձեզնով՝ հա՛յ զինվորներ

Մենք հպարտ ենք ձեզնով՝ հա՛յ զինվորներ 16.01.2018

Ձմեռային զորակոչը շարունակվում է, և այսօր ծառայության մեկնեցին Տաշիրի տարածաշրջանի նորակոչիկները: Նրանց ճանապարհելու և բարի ծառայություն մաղթելու նպատակով Տաշիրի էր գնացել մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, մի խումբ այլ պաշտոնյաներ: Զորակոչը սիմվոլիկ կերպով կատարվեց հենց եկեղեցու բակից:

Մեկնարկել են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները Հաշվետվությամբ հանդես եկավ Լոռու մարզպետարանի քարտուղարությունը

Մեկնարկել են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները Հաշվետվությամբ հանդես եկավ Լոռու մարզպետարանի քարտուղարությունը 15.01.2018

Մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարությամբ մեկնարկել են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները, և առաջինը 2017թ. աշխատանքային ամփոփ հաշվետվությամբ (http://lori.mtad.am/files/docs/29908.pdf) այսօր հանդես եկավ Քարտուղարությունը: Հաշվետվությունը մարզի ղեկավարին ներկայացրեց Քարտուղարության պետ Սամվել Մակարյանը: Ներկա էին նաև փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:

Հաշվետվությամբ հանդես եկավ Անձնակազմի կառավարման բաժինը

Հաշվետվությամբ հանդես եկավ Անձնակազմի կառավարման բաժինը 15.01.2018

Հունվարի 15-ին 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ նաև մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը: Անձնակազմի կառավարման բաժնի հաշվետվությունը Լոռու մարզպետին ներկայացրեց բաժնի պետ Արտաշես Ադլոյանը (http://lori.mtad.am/files/docs/29913.pdf): Հաշվետվությանը ներկա էին նաև փոխմարզպետ, Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:

«Սմարթ» դասասենյակ՝ Վանաձորի թիվ 25 դպրոցում

«Սմարթ» դասասենյակ՝ Վանաձորի թիվ 25 դպրոցում 11.01.2018

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու ծրագիրը շարունակվում է կյանքի կոչվում: Մարզում արդեն թվով 17 դպրոց ունի «Սմարթ» դասասենյակ՝ համալրված անհրաժեշտ տեխնիկայով: Ինչպես հայտնի է, մարզպետի առաջարկությամբ «Սմարթ» դասասենյակները կառուցվել և գույքով համալրվել են դպրոցների կողմից տնտեսված միջոցների հաշվին:

Բարեմաղթանքը մեկն է. Աստված պահապան ու խաղաղ երկինք

Բարեմաղթանքը մեկն է. Աստված պահապան ու խաղաղ երկինք 10.01.2018

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր Վանաձորի զինվորական կոմիսարիատում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և մի խումբ այլ պաշտոնյաների հետ ներկա գտնվեց նորակոչիկների՝ Հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը:

Մարզի ղեկավարը նվերներ հանձնեց նորածին փոքրիկներին

Մարզի ղեկավարը նվերներ հանձնեց նորածին փոքրիկներին 08.01.2018

Հունվարի 6-ին, ավանդույթի համաձայն, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն այցելեցին Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունք:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09