Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուրբ ծննդյան օրը մատուցված պատարագին ներկա էր նաև մարզի ղեկավարը

Սուրբ ծննդյան օրը մատուցված պատարագին ներկա էր նաև մարզի ղեկավարը 08.01.2018

Հունվարի 6-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում ի լուր հավատավոր ժողովրդի հայտարարվեց Քրիստոսի Սուրբ ծննդյան ավետիսը: Սուրբ ծննդյան օրը Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մատուցվեց Սուրբ պատարագ: Պատարագին ներկա էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, այլ պաշտոնատար անձինք:

Պահանջներն աշխատանքի նկատմամբ էականորեն փոխվել են.   բոլոր ջանքերը պետք է ուղղվեն բացառապես մարզի զարգացմանը

Պահանջներն աշխատանքի նկատմամբ էականորեն փոխվել են. բոլոր ջանքերը պետք է ուղղվեն բացառապես մարզի զարգացմանը 08.01.2018

Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը:

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի տարեվերջյան նիստը

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի տարեվերջյան նիստը 27.12.2017

Այսօր Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Այս անգամ նիստը կազմակերպվել էր այլ ձևաչափով՝ նպատակ ունենալով տոնական և ոչ պաշտոնական տրամադրություն հաղորդել միջոցառմանը: Եկեղեցու դահլիճում կազմակերպվել էր հաշմանդամություն ունեցող Հրայր Ղուլինյանի լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը, ինչպես նաև մարզկենտրոնի հասարակական կազմակերպությունների շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը:

Մարզի ղեկավարը կատարեց փոքրիկ Միլենայի՝ մեծ տիկնիկ ունենալու երազանքը

Մարզի ղեկավարը կատարեց փոքրիկ Միլենայի՝ մեծ տիկնիկ ունենալու երազանքը 27.12.2017

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այցելել էր Աքորի՝ իր զորակցությունը հայտնելու քաջաբար նահատակված ժամկետային զինծառայող Գևորգ Գևորգյանի ծնողներին, խոստացել էր նոր ուսումնական տարվա առաջին զանգի արարողությանը անձամբ դպրոց ուղեկցել Գևորգի փոքրիկ քրոջը՝ առաջին դասարանցի Միլենային:

Շնորհակալական նամակ՝ Լոռու մարզպետին

Շնորհակալական նամակ՝ Լոռու մարզպետին 25.12.2017

Օրեր առաջ Լոռու մարզպետարան՝ մարզպետ Արթուր Նալբանդյանին էր հասցեագրվել շնորհակալական մի նամակ, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.

Ամանորյա ցուցահանդես-վաճառք Լոռու մարզպետարանում

Ամանորյա ցուցահանդես-վաճառք Լոռու մարզպետարանում 25.12.2017

«Հայկական Կարիտաս» և «Խաչվող ուղիներ» ՀԿ-ների կողմից Լոռու մարզպետարանի առաջին հարկում այսօր կազմակերպված ամանորյա բարեգործական տոնավաճառին մասնակցեց Լոռու մարզպետարանի աշխատակազմը՝ այդպիսով աջակցելով «Երեխաների և երիտասարդների սոցիալական պաշտպանությունն ու հոզորացումը` Վանաձորում» ծրագրի իրականացմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09