Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օգոստոսի 5-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում խորհրդակցություն անցկացրեց համայնքների ղեկավարների հետ: Մասնակցում էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Խորհրդակցությանը հրավիրված էին և մարզի ղեկավարի ու համայնքների ղեկավարների կողմից առաջադրված հարցերին պատասխանեցին ու մտահոգություններին արձագանքեցին նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը:

Սստուգվեց թարմ մսի իրացման պայմանները 06.08.2019
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. սկսել է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբեկտներում՝ ստուգելու մսի վաճառքի կետերի՝ սահմանված նորմերին համապատասխանությունը: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և Լոռու մարզային կենտրոնի տեսուչները՝ Լոռու մարզի միս-մսեղիքի իրացման ցանցում անցկացվող պետական վերահսկողության շրջանակներում այցելեցին Վանաձորի շուկայում տեղակայված մսի տաղավարներ։ Շրջայցը նպատակ էր ստուգել թարմ մսի իրացման պայմանները, ծանոթանալ իրավիճակին, ձեռնարկել պետական վերահսկողության համապատասխան միջոցներ:

7-րդ համահայկական խաղերի բացմանը մասնակցում է նաև մարզի պատվիրակությունը 06.08.2019
Այսօր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, կտրվի 7-րդ համահայկական խաղերի մեկնարկը: Մարզական կարևոր ստուգատեսին իր մասնակցությունն է բերել նաև Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ: Լոռու մարզի մասնակիցների կազմն ընդհանուր թվով 234-ն է (այդ թվում մարզիկներ՝ 134, պատվիրակություն՝ 100):
Սստուգվեց թարմ մսի իրացման պայմանները 06.08.2019
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. սկսել է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբեկտներում՝ ստուգելու մսի վաճառքի կետերի՝ սահմանված նորմերին համապատասխանությունը: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և Լոռու մարզային կենտրոնի տեսուչները՝ Լոռու մարզի միս-մսեղիքի իրացման ցանցում անցկացվող պետական վերահսկողության շրջանակներում այցելեցին Վանաձորի շուկայում տեղակայված մսի տաղավարներ։ Շրջայցը նպատակ էր ստուգել թարմ մսի իրացման պայմանները, ծանոթանալ իրավիճակին, ձեռնարկել պետական վերահսկողության համապատասխան միջոցներ:

Հանդիսավորությամբ նշվեց Շամլուղի օրը 05.08.2019
Օգոստոսի 3-ին Ախթալա խոշորացված համայնքի Շամլուղ վարչական տարածքում մեծ հանդիսավորությամբ նշվեց Շամլուղի օրը: Տոնախմբությանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, համայնքների և վարչական տարածքների ղեկավարներ: Մարզի ղեկավարը շնորհավորեց գյուղի բնակիչներին՝ իրենց համայնքի հերթական տարեդարձի կապակցությամբ: Նա նշեց, որ նոր իշխանությունները ջանք ու միջոցներ չեն խնայելու, որպեսզի հանրապետության փոքր ու մեծ համայնքներում կյանքի աշխուժացմանը, բնակիչների կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրեր իրականացվեն, և մարդիկ սիրով ու նվիրումով ապրեն ու արարեն իրենց հայերնի եզերքում:

2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԼՈՒԾԵԼ ԱՆՕԹևԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ 05.08.2019
Դեռևս 2018 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեով նախատեսվեց 458 մլն դրամ հատկացնել մարզի 13 գյուղական համայնքներում բարձր պատրասատականություն ունեցող 44 բնակելի կիսակառույցները ավարտին հասցնելու համար: Ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը համագործակցում է «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ: «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող մարզի 44 ընտանիքների կիսակառույց տների շինարարությունը մեկնարկեց 2019թ. մարտի 10-ին: Նախատեսվում է աշխատանքներն ամբողջությամբ ավարտին հասցնել նույն տարվա նոյեմբերի 25-ին:



