Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային քննարկում բնապահպանական թեմայով 08.12.2017

ՀՀ բնապահպանության նախարարությունն իրազեկում է, որ ս/թ դեկտեմբերի 12-ին ժամը 12.00-ին Լոռու մարզպետարանի դահլիճում տեղի կունենա «Կոշտ թափոնների համակողմանի կառավարման համակարգ, Վանաձոր, Հայաստան» ծրագրի շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման հայտի և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային ծանուցման և քննարկումների 2-րդ փուլը: Նախարարությունը ծրագրին առնչվող շահագրգիռ մարմիններին և հանրության ներկայացուցիչներին հորդորում է ակտիվ մասնակցություն ունենալ բնապահպանական քննարկմանը:

Փոխհամագործակցության նոր հեռանկարներով

Փոխհամագործակցության նոր հեռանկարներով 06.12.2017

Դեկտեմբերի 6-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն պարոն Ջոնաթան Լակոտը՝ դեսպանատան պատասխանատու աշխատողներ տիկին Կլեր Լեֆլեշերի, պարոն Ալեքս Բորտլանի և տիկին Ֆրեդերիկ Ռեյինբոլդի ուղեկցությամբ: Ֆրանսիացի դիվանագետներին ընդունեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 06.12.2017

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով` Հ ր ա մ ա յ ու մ եմ.

Բաշխվեց ձմեռային տաք հագուստ և կոշիկներ

Բաշխվեց ձմեռային տաք հագուստ և կոշիկներ 04.12.2017

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ հերթական բարեգործական ծրագիրն իրականացրեց Լոռու մարզում: Դեկտեմբերի 1-ին Վանաձորի և Թումանյանի տարածաշրջանի թվով 50-ական սոցիալապես անապահով, բազմազավակ, Վանաձորի խնամքի կենտրոնի և հատուկ դպրոցի երեխաներ ունեցող ընտանիքներին բաշխվեց ձմեռային տաք հագուստ և կոշիկներ:

Պարգևատրվեցին «Վորլդ Վիժն Հայաստան » կազմակերպության Լոռու մարզային կառույցի աշխատակիցները

Պարգևատրվեցին «Վորլդ Վիժն Հայաստան » կազմակերպության Լոռու մարզային կառույցի աշխատակիցները 01.12.2017

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հստակ դիրքորոշմամբ՝ մարզպետարանի աշխատակազմը սերտորեն համագործակցում է մարզում գործունեություն ծավալող բոլոր հասարակական և միջազգային կառույցների հետ՝ հանդես գալով որպես կայուն գործընկեր և աջակցում ողջունելի բոլոր նախաձեռնություններում:

ՀՀ Բնապահպանության նախարարությունը իրազեկում է 01.12.2017

Ս/թ դեկտեմբերի 4-ին ժամը 16-ին Լոռու մարզպետարանի դահլիճում տեղի կունենա «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ կողմից ՀՀ տարածքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկման երկրորդ փուլը շահագրգիռ կառույցների և մարզի համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:44:14