Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տրվեցին մեթոդական ցուցումներ

Տրվեցին մեթոդական ցուցումներ 25.01.2018

Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանն այսօր համայնքների «Տարեկան աշխատանքային պլանների» կազմման վերաբերյալ մեթոդաբանական ցուցումներ տրամադրելու նպատակով՝ դասընթաց անցկացրեց մարզի համայնքապետարանների ծրագրային պատասխանատուների և աշախատակազմերի ղեկավարների համար:

Թումանյան համայնքում ակտիվացած սողանքը վերահսկելի է

Թումանյան համայնքում ակտիվացած սողանքը վերահսկելի է 24.01.2018

Լոռու մարզի Թումանյան համայնքում օրերս ակտիվացած սողանքի հետևանքով ձորալանջի մի հատված հունվարի 21-ին փլուզվել և վտանգավոր իրավիճակ է ստեղծել տեղանքի երկաթգծի և Մ6 մայրուղու համար: Հունվարի 22-ին տեղանքը դիտելու նպատակով Թումանյանում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Սերգեյ Վալկոն, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, տարածաշրջանի համայնքների ղեկավարները, այլ պատասխանատու պաշտոնյաներ:

Հաշվետվությամբ հանդես եկավ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը

Հաշվետվությամբ հանդես եկավ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը 24.01.2018

Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները շարունակվում են, և 2017թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը (http://lori.mtad.am/files/docs/30375.pdf): Հաշվետվությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:

Ի գիտություն մարզի բնակիչների 24.01.2018

Ղուրսալի և Նոր Խաչակապ համայնքների վարչական տարածքում նախատեսվում է իրականացնել նոր սանիտարական աղբավայրի կառուցման ծրագիր: Հնարավոր է, որ աղբավայրի տարածքում մասամբ ընդգրկվեն նաև Վանաձորի հաստոցաշինական գործարանի և Պոլիտեխնիկական իստիտուտի կողմից այգեգործական նպատակով հատկացված տարածքները:

Ներկայացվեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության հաշվետվությունը

Ներկայացվեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության հաշվետվությունը 23.01.2018

Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները շարունակվում են, և հունվարի 23-ին 2017թ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը:

Ներկայացվեց մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի հաշվետվությունը

Ներկայացվեց մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի հաշվետվությունը 22.01.2018

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ներքին աուդիտի բաժնի կողմից 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկուցմամբ այսօր հանդես եկավ նաև բաժնի պետ Լևոն Բերոյանը: Հաշվետվությանը ներկա էին էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, օգնական Արման Սարգսյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00