Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետը տեսակցեց մարտակերտցի դպրոցականներին 05.08.2019
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեսակցեց «Լոռի-Մարտակերտ» համագործակցության 2019 թ. միջոցառումների ծրագրի շրջանակներում Լոռի ժամանած Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի դպրոցականներին: 14 դպրոցական՝ իրենց ղեկավարի ուղեկցությամբ, Լոռի են ժամանել հուլիսի 30-ին՝ Լոռու մարզպետարանի աջակցությամբ իրենց յոթնօրյա հանգիստն անցկացնելու «Գուգարք» ճամբարում:

ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՔԱՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 05.08.2019
Օգոստոսի 2-5-ը ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները քարաթափման առավել վտանգավոր հատվածնելում իրականացրել են կանխարգելիչ աշխատանքներ: Շնող, Շամլուղ, Ախթալա խոշորացված համայնքերի և վարչական տարածքների հարակից հատվածներում և Սպիտակի տարածաշրջանի համայնքներում քարաթափման կանխարգելիչ աշխատանքները կազմակերպվել և իրականացվել են բարձր մակարդակով: Նմանատիպ աշխատանքները շարունակական կլինեն, և Լոռու մարզային վարչությունը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ազգաբնակչությանն աղետներից զերծ պահելու համար:
Օգոստոսի 1-ին Վանաձորի ՀԿ կենտրոնում «Հոդված 3» ակումբի կողմից կազմակերպվել էր քննարկում՝ նվիրված Լոռու մարզում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետությանն ու թափանցիկությանը: Որպես բանախոսներ՝ հանդես էին գալիս Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Վանաձորի քաղաքապետի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ «ԾԻԾԵՌՆԱԿ» ՃԱՄԲԱՐ 02.08.2019
Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հրավերով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այցելեց թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբար: Սրբազանի հրավերով ներկա էին նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և բարերար Արմեն Սարուխանյանը: Ճամբարում այս օրերին հանգստանում են Տաշիրի տարածաշրջանի դպրոցահասակ երեխաները:
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհակալագրով և դրամական պարգևով խրախուսեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի Անտառտնտեսություն» մասնաճյուղի սեզոնային բանվորուհի Թամարա Սարդարյանին՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Մարգահովտի անտառապետ Էմմա Գասպարյանի խոսքով Թամարա Սարդարյանն ամենատարեց և միևնույն ժամանակ ամենաառույգ ու նվիրյալ աշխատակցուհին է: Գայանե Մարկոսյանն առողջություն մաղթեց Թամարա Սարդարյանին՝ նշելով, որ մշտապես գնահատվելու ու մեծարվելու են ամենատարբեր ոլորտներում աշխատող իսկական նվիրյալները:

«ՀՈԴՎԱԾ 3» ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ 01.08.2019
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն արդեն երկրորդ տարին Հայաստանում կազմակերպում է «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնը։ 2019 թվականին փառատոնը նախատեսվում է կազմակերպել սեպտեմբերի 21-ին Երևան և Վանաձոր քաղաքաներում՝ նվիրված ատելության խոսքի դեմ պայքարին: Կազմակերպչական որոշակի հարցեր քննարկելու, Լոռու մարզպետարանից աջակցություն ստանալու ակնկալիքով փառատոնի համակարգող թիմի անդամները՝ Մարի Աբրահամյանը, Անուշիկ Ռշտունին և Արթուր Հարությունյանը հանդիպեցին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանին: Գայանե Մարկոսյանը վստահեցրեց, որ Լոռու մարզպետարանը պատրաստ և պատրաստակամ է տրամադրելու անհրաժեշտ աջակցություն՝ փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար:



