Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵԼ է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

17.12.2019

Դեկտեմբերի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքից մեկնարկեց 2019 թվականի ձմեռային առաջին զորակոչը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանը, Լոռու մարզի զինկոմ Արմեն Թումանյանը, տարածաշրջանի համայնքապետեր, զորակոչիկների հարազատներ:
Գայանե Մարկոսյանը շնորհավորեց նորակոչիկներին հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը կրելու, երկու տարի մեր երկրի պետական սահմանների պաշտպանությունն ստանձնելու համար: Երիտասարդների հարազատներին ևս մարզպետի տեղակալը գոտեպնդեց՝ մաղթելով նրանց վստահություն, կարոտը հաղթահարելու մեծ ու գիտակցված կամք և վճռականություն: Բարի վերադարձից հետո նա կոչ արեց նույնպիսի արժանապատվությամբ նվիրվել իրենց համայնքի, իրենց մարզի և Նոր Հայաստանի կառուցման սուրբ գործին:
Նորակոչիկները տերունական աղոթք հնչեցրին առ Աստված, մասնակցեցին գրական-երաժշտական միջոցառմանը և հարազատներին հրաժեշտ տալուց հետո մեկնեցին՝ կատարելու իրենց նվիրական պարտքը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-01-23 17:37:45