Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆինանսավորման աղբյուրներն առկա են և միայն որակյալ ու իրատեսական ներդրումային ծրագրերն են պակասում

Ֆինանսավորման աղբյուրներն առկա են և միայն որակյալ ու իրատեսական ներդրումային ծրագրերն են պակասում 25.01.2018

Հունվարի 24-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Թումանյանի տարածաշրջանի խոշորացված համայնքների ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ արտագնա խորհրդակցություն անցկացրեց Ալավերդու քաղաքապետարանում: Խորհրդակցությանը ներկա էր նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը:

Հանդիսավորությամբ բացվեց Ալավերդու ըմբշամարտի դպրոցը 25.01.2018

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ նոր վերանորոգված ըմբշամարտի դպրոցի բացման արարողությունը:Հանդիսավոր արարողությանը ներկա էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, քաղաքապետ Սասուն Խեչումյանը, պատվավոր հյուրեր, ինչպես նաև Աշխարհի եռակի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Մարզիկին դիմավորեցին աղուհացով, այնուհետև չեմպիոնը քաղաքապետի և մարզադպրոցի տնօրեն Ժորա Նալբանդյանի հետ կտրեցին կարմիր ժապավենը:

Լոռու մարզպետարանը կհամագործակցի  Դիլիջանի կենտրոնական դպրոցի և  միջազգային քոլեջի հետ

Լոռու մարզպետարանը կհամագործակցի Դիլիջանի կենտրոնական դպրոցի և միջազգային քոլեջի հետ 25.01.2018

Լոռու մարզպետարանում Դիլիջանի կենտրոնական «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Մեհրաբյանին, Դիլիջանի միջազգային քոլեջի տնօրեն Դենիզ Դանդոնին, արտաքին կապերի պատասխանատու Արմինե Գրիգորյանին, դպրոցի ներկայացուցիչներին, Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար Ռուբինա Մարտիրոսյանին հյուրընկալեցին Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչ Պատվական Հախինյանը, «Վորլդ Վիժն» և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի մարզային ներկայացուցիչները:

Տրվեցին մեթոդական ցուցումներ

Տրվեցին մեթոդական ցուցումներ 25.01.2018

Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանն այսօր համայնքների «Տարեկան աշխատանքային պլանների» կազմման վերաբերյալ մեթոդաբանական ցուցումներ տրամադրելու նպատակով՝ դասընթաց անցկացրեց մարզի համայնքապետարանների ծրագրային պատասխանատուների և աշախատակազմերի ղեկավարների համար:

Թումանյան համայնքում ակտիվացած սողանքը վերահսկելի է

Թումանյան համայնքում ակտիվացած սողանքը վերահսկելի է 24.01.2018

Լոռու մարզի Թումանյան համայնքում օրերս ակտիվացած սողանքի հետևանքով ձորալանջի մի հատված հունվարի 21-ին փլուզվել և վտանգավոր իրավիճակ է ստեղծել տեղանքի երկաթգծի և Մ6 մայրուղու համար: Հունվարի 22-ին տեղանքը դիտելու նպատակով Թումանյանում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Սերգեյ Վալկոն, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, տարածաշրջանի համայնքների ղեկավարները, այլ պատասխանատու պաշտոնյաներ:

Հաշվետվությամբ հանդես եկավ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը

Հաշվետվությամբ հանդես եկավ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը 24.01.2018

Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները շարունակվում են, և 2017թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը (http://lori.mtad.am/files/docs/30375.pdf): Հաշվետվությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:18:13