Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ապրիլի 18-ին ընդունեց «PUM-Նիդեռլանդների առաջատար փորձագետներ» կազմակերպության հայաստանյան կոորդինատոր Ջոն Դոկսենին, հայաստանյան ներկայացուցիչ Սուրեն Խուդավերդյանին և ՓՄՁ ԶԱԿ-ի Լոռու մասնաճյուղի տնօրեն Սևակ Ափուջանյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանը: Մարզի ղեկավարին շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նրանք ներկայացրեցին կազմակերպության գործունեությունը: Հյուրերը նշեցին, որ PUM-ի առաքելությունն է հոլանդացի բարձրակարգ փորձագետների ներգրավումը տնտեսության մեջ, ովքեր իրենց կուտակած երկարատև աշխատանքային փորձի հիման վրա իրականացնում են արհեստավարժ խորհրդատվություններ աշխարհի շուրջ 35 երկրում, այդ թվում՝ 1998թ.-ից՝ նաև Հայաստանում:

Անօթևանների հաշվառման աշխատանքային խումբն արտագնա նիստ անցկացրեց Վանաձորում 17.04.2019
Ինչպես արդեն նշել ենք, Լոռու և Շիրակի մարզերի անօթևանության և տնակների հաշվառման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը ապրիլի 16-ին արտագնա նիստ անցկացրեց Վանաձորում: Աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Վանաձորի, Ստեփանավանի և Սպիտակի համայնքների ղեկավարները, մարզպետարանի և քաղաքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, աշխատանքային խմբի անդամներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին ընդունել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը 17.04.2019
Ապրիլի 16-ին Գրիգորի Հովհաննիսյանին, Հռիփսիմե Խանզադյանին և Նարեկ Մեյրանյանին ընդունեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը: «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները հանգամանալից ներկայացրեցին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի՝ Լոռու մարզում ծավալած գործունեությունը, առաջիկա ծրագրերն ու ընդլայնելու համագործակցության շրջանակներն ու աշխարհագրությունը:

Քաղաքացիների ընդունելություն 17.04.2019
Ապրիլի 17-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց շուրջ 25 քաղաքացի Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից: Հարցերը հիմնականում աշխատանքի տեղավորման, բնակապահովման, ֆինանսական աջակցությանն էին վերաբերում: Քիչ չէին նաև անձնական բնույթի հարցերը:

Ժորա Հովհաննիսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան միջազգային մրցաշարը կայացավ 17.04.2019
Ստ. Սարգսյանի անվան «Հայաստան» մարզական ընկերության Վանաձորի մարզապալատում անցկացվեց ազատ ըմբիշ, վետերանների աշխարհի 17-ամյակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ, հնգակի հաղթող ու մրցանակակիր, ՀՀ վաստակավոր մարզիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Ժորա Հովհաննիսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերից, մայրաքաղաք Երևանից և Արցախից հրավիրված ուժեղագույն ըմբիշները:

Լոռու մարզի դպրոցականները հաջողություններ են գրացում 16.04.2019
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 21-ին մեկնարկել և շարունակվում է դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: Ամփոփվել են նաև քիմիա, աշխարհագրություն, պատմություն, ռուսաց լեզու, անգլերեն և գերմաներեն առարկաների արդյունքները: Ինչպես տեղեկացնում է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, քիմիայի օլիմպիադայից երկրորդ կարգի դիպլոմների են արժանացել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Խաչիկ Ղուկասյանը և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանը, 3-րդ կարգի դիպլոմների՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը, 10-րդ դասարանի աշակերտներ Վահան Կակոսյանը, Ինեսա Հարությունյանը, Սամվել Վարդանյանը, 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Պետրոսյանը, գովասանագրի՝ 10-րդ դասարանի աշակերուհի՝ Մելինե Մանուցյանը: