Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հունվար ամսվա ընթացքում աննախադեպ հավաքագրում է կատարվել

Հունվար ամսվա ընթացքում աննախադեպ հավաքագրում է կատարվել 05.02.2018

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ այսօր անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

«Մշակութային և ինտելեկտուալ զարգացման» խմբակ  ՝ Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը

«Մշակութային և ինտելեկտուալ զարգացման» խմբակ ՝ Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը 02.02.2018

Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ «Մշակութային և ինտելեկտուալ զարգացման» խմբակի բացման հանդիսավոր արարողությունը։ Սա մարզի ղեկավարի կողմից Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու նախաձեռնության հերթական քայլն էր ըստ էության: Ինչպես հայտնի է, այդ նախաձեռնության շրջանակներում արդեն 17 «Սմարթ» դասասենյակ է գործում մարզում, և մարզպետ Ա. Նալբանդյանի հանձնարարությամբ այս տարվանից նախադպրոցական կրթության և դաստիարակության հաստատություններում ևս պետք է կյանքի կոչվի «Սմարթ» սենյակներ ունենալու գաղափարը:

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ ՀՐԱՎԵՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ 01.02.2018

Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) «Հողերի և անտառների կայուն կառավարումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» (ՄԱԶԾ-ԳԷՀ ՀԱԿԿ) ծրագրի հետ համատեղ հայտարարում է դրամաշնորհային նախագծերի հայեցակարգերի ընդունում՝ ուղղված Լոռու մարզում հողերի և անտառների կայուն կառավարմանը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 01.02.2018

Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 10.09.2015թ. «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը սահմանելու մասին» թիվ 1044-Ն որոշման պահանջների և սոցիալական համագործակցության իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով՝ ՀՀ Լոռու մարզի տարածաշրջաններում ձևավորվելու են համակարգող խորհուրդներ /այսուհետ՝ Խորհուրդ/:

Ներկայացվեց Կրթության, մշակույթի և սպորտի վարչության հաշվետվությունը

Ներկայացվեց Կրթության, մշակույթի և սպորտի վարչության հաշվետվությունը 01.02.2018

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության հաշվետվությունը մարզպետ Արթուր Նալբանդյանին և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներին ներկայացրեց վարչության պետ Մինաս Սայադյանը(lori.mtad.am/files/docs/30494.pdf):

Ներկայացվեց Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաշվետվությունը

Ներկայացվեց Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաշվետվությունը 01.02.2018

Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանն այսօր հանդես եկավ 2017թ. աշխատանքային հաշվետվությամբ(lori.mtad.am/files/docs/30511.pdf): Հաշվետվությունը լսում էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, խորհրդական Լևոն Ասլանյանը, օգնականներ Տիգրան Էվինյանը և Արման Սարգսյանը: Հաշվետվությունը ներկայացվեց «Ֆորտունա» հեռուստաընկերության և բաժնի կողմից համատեղ պատրաստված տեսաֆիլմի տեսքով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09