Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Սպիտակի ԲԿ» երեխաների բժշկասոցիալական վերականգնողական կենտրոնի շահառուներին և բուժանձնակազմին փոխմարզպետը շնորհավորեց ամանորյա նվերներով

13.01.2020

«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ երեխաների բժշկասոցիալական վերականգնողական կենտրոնի երեխաները ամանորյա տոներից առաջ իրենց ձեռքով պատրաստված շնորհավորական բացիկ էին ուղարկել մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանին, իսկ փոխմարզպետը, վերաբերմունքից անչափ հուզված, նրանց խոստացել էր անպայման այցելել ու անձամբ շնորհավորել Ամանորի կապակցությամբ:
Այսօր այստեղ Գայանե Մարկոսյանին երեխաները և նրանց ծնողները սպասում էին մեծ անհամբերությամբ, իսկ փոխմարզպետը ձեռնունայն չէր եկել՝ բերելով զարգացնող խաղեր՝ կենտրոնի և նվերներ՝ երեխաների համար:
Նա Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանի և բժիշկ-վերականգնողաբան Կարինե Հերիքնազյանի ուղեկցությամբ շրջեց կենտրոնում, ծանոթացավ պայմաններին: Այստեղ ներկայում թե՛ ֆիզիկական և թե՛ մտավոր խնդիրներով շուրջ 30 երեխա է այցելում՝ մարզի տարբեր տարածաշրջաններից, անգամ՝ հարևան մարզերից: Կենտրոնը հնարավորություն ունի սպասարկելու շուրջ 40 երեխայի: Վերջիններիս վերականգնումն առավել արդյունավետ իրականացնելու համար աշխատակազմը կարևորեց հաստատությունը ցերեկային կենտրոնի վերածելու անհրաժեշտությունը:
Փոխմարզպետը շնորհակալություն հայտնեց տնօրինությանը և բուժանձնակազմին հոգատար վերաբերմունքի համար, նրանց և երեխաների ծնողներին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից խոստացավ խնդիրների առկայության դեպքում անպայման օգտակար լինել:
-Պատրաստ ենք ցանկացած խնդրով աջակցել, որպեսզի երեխաների վերականգնումն առավել ինտենսիվ և արդյունավետ ընթանա,-ասաց նա:
Գայանե Մարկոսյանը զրուցեց նաև երեխաների հետ՝ օգնելով նրանց ձեռքի աշխատանքներում, իսկ հրաժեշտից առաջ խոստացավ կրկին այցի գալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53