Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղական արտադրողին խրախուսելու նպատակով. մարզի ղեկավարը եղավ Վանաձորի «Բետոն» արտադրական կոոպերատիվում

Տեղական արտադրողին խրախուսելու նպատակով. մարզի ղեկավարը եղավ Վանաձորի «Բետոն» արտադրական կոոպերատիվում 20.03.2018

Մարտի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Վանաձորում գործող «Բետոն» արտադրական կոոպերատիվ: Մարզի ղեկավարը պարբերաբար է լինում մարզի փոքր, միջին և մեծ ձեռնարկություններում՝ փորձելով տեղերում ծանոթանալ առկա խնդիրներին ու այնուհետ ՀՀ կառավարության, ինչու չէ՝ նաև այլ շահագրգիռ կառույցների աջակցությամբ փորձում լուծում տալ դրանց՝ մարզում տեղական արտադրողների գործունեությունը խթանելու նպատակով:

Միվորված համայնքներում տնտեսված միջոցները պետք է ուղղվեն բնակավայրերի զարգացմանը

Միվորված համայնքներում տնտեսված միջոցները պետք է ուղղվեն բնակավայրերի զարգացմանը 19.03.2018

Մարտի 15-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի քաղաքային և խոշոր գյուղական համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որին ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, ոլոտային պատասխանատուներ: Մարզի ղեկավարը, ողջունելով ներկաներին, նշեց, որ այսուհետ նմանատիպ ընդլայնված խորհրդակցություններ կանցկացվեն յուրաքանչյուր ամիս, որտեղ հանգամանորեն կքննարկվեն օրախնդիր բոլոր հարցերը, դրանց կտրվեն հրատապ լուծումներ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Ա. Նալբանդյանը շնորհավորեց մարտի 11-ին Լոռու մարզի թվով 3 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրված կամ վերընտրված համայնքների ղեկավարներին և ավագանիներին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:

Օրախնդիր հարցերի քննարկում՝ համայնքների ղեկավարների մասնակցությամբ

Օրախնդիր հարցերի քննարկում՝ համայնքների ղեկավարների մասնակցությամբ 16.03.2018

Մարտի 15-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի քաղաքային և խոշոր գյուղական համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որին ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, ոլոտային պատասխանատուներ:

Ալավերդում կհիմնվի «Կանանց սենյակ»՝ համայնքային ծառայությունը

Ալավերդում կհիմնվի «Կանանց սենյակ»՝ համայնքային ծառայությունը 15.03.2018

Լոռու մարզպետարանի պատվիրակությունը՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ և Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանի, Վորլդ Վիժն-Հայաստան կազմակերպության համայնքային սոցաշխատող Արմինե Շախկյանի մասնակցությամբ վրացական կողմի հրավերով եռօրյա այցով Աջարիայի ինքնավար հանրապետությունում էր, որի շրջանակներում պատվիրակությունը մասնակցեց Բաթումիում անցկացված միջազգային Կանանց բիզնես ֆորումին և ծանոթացավ Բաթումիի, ինչպես նաև Քեդա խոշորացված համայնքում MERSI-CORPS կազմակերպության կողմից ստեղծված և շվեյցարական կառավարության դրամաշնորհային ծրագրով գործող «Բաց տարածություն հասարակություն համար-կանանց սենյակ» համայնքային ծառայությունների գործունեությանը, քանի որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ նպատակ կա նման կենտրոն հիմնել առայժմ նաև Ալավերդի խոշորացված համայնքում: Նման կենտրոն գործում է նաև Աջարիայի Դմանիսի խոշորացված համայնքում:

Անցկացվեց քաղաքացիների ընդունելություն

Անցկացվեց քաղաքացիների ընդունելություն 15.03.2018

Այսօր Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին ավելի քան 2 տասնյակ բնակիչներ Վանաձորից, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջաններից: Վերջիններիս հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակներին նվիրված միջոցառումները կանցկացվեն առանձնակի շուքով

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակներին նվիրված միջոցառումները կանցկացվեն առանձնակի շուքով 15.03.2018

Այսօր անցկացվեց Լոռու մարզպետի կարգադրությամբ ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակներին նվիրված միջոցառումները կազմակերպող և համակարգող մարզային հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը: Հանձնաժողովի կազմը բավականին ներկայացուցչական է. ընդգրկված են ոլորտային պատասխանատուներ, շահագրգիռ անձինք:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18