Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 27.03.2018

Թատերարվեստի թանկագին գործիչներ, աշխատողներ: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Թատրոնը մեր պատմական ընթացքի մշտական ուղեկիցն է: Հայոց թատերարվեստի բազմադարյա պատմություն մեջ անմասն չէ նաև մեր բնաշխարհը՝ Լոռին: Վաղնջական ծիսական արարողություններից մինչև դիցական պատումների ներկայացումները, ժողովրդական թատերախաղերը՝ ջանգյուլումները, լարախաղացությունը, նշանդրեքի ու հարսանեկան ավանդույթ-թատերախաղերը, ռազմամարզական մրցումները, որոնք ներկայացվել են թատերայնացված դրվագներով, ոչ միայն տարածված էին Լոռում, այլև դրանցից շատերը սկիզբ են առել մեր բնաշխարհում:Դուք այդ հինավուրց ավանդույթների պահպանողն ու զարգացնողն եք:

Լոռի-Մարտակերտ համագործակցության շրջանակներում քննարկվել են տարբեր ծրագրեր 26.03.2018

Լոռի-Մարտակերտ համագործակցության 2018-ի միջոցառումների ծրագրի շրջանակներում, Մարտակերտի շրջան են այցելել Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար մասնագետ Վահրամ Դանիելյանը:

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում 26.03.2018

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարտի 26-ին անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին պատասխանատու պաշտոնյաներ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:

Հաջողված պատմություններ 26.03.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը ներկայացնում է Էմիգրանտների և վերադարձած միգրանտների` Հայաստանի համայնքներում կատարած ներդրումների հաջողված պատմությունները, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ծննդյան օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ծննդյան օրվա առթիվ 23.03.2018

Սրբազան հայր: Իմ և Լոռու մարզի հավատացյալ բնակչության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Երկու տասնամյակից ավելի է, որ Դուք, արգասաբեր գործունեությամբ, անմնացորդ նվիրումով առաջնորդում եք Ձեր հոգևոր հոտը՝ քարոզելով հանդուրժողականություն և մարդասիրություն, սերմանելով բարու և գեղեցիկի հունդեր` հույս, հավատ, զգոնություն և ուժ եք հաղորդում հավատացյալներին, օգնում դիմակայելու դժվարություններին, նպաստում հայ ազգային ավանդույթների պահպանմանը, քրիստոնեական հավատքի ամրապնդմանը:

«Բարեկամության կամուրջներ» Վանաձոր և Կաունաս քաղաքների միջև

«Բարեկամության կամուրջներ» Վանաձոր և Կաունաս քաղաքների միջև 22.03.2018

2018 թվականը խորհրդանշական է թե՛ Հայաստանի, թե՛ Լիտվայի հանրապետությունների համար: Երկու ժողովուրդներն էլ նշում են առաջին հանրապետությունների անկախության 100-ամյակը: Հոբելյանական տարվա միջոցառումների գեղեցիկ մեկնարկը Վանաձորում տվեց Կոմիտասի անվան արվեստի դպրոցը՝ Լիտվայի Կաունասի Միկո Պետրաուսկոյի անվան երաժշտական դպրոցի հետ համատեղ համերգներով, որոնք կրում էին «Բարեկամության կամուրջներ» խորագիրը: Վանաձորյան միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստասեր բազմաթիվ Վանաձորցիներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18