Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԾԱՂԿԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ

10.01.2020

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեց Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին 2019թ.-ին համայնքում իրականացված արդյունավետ աշխատանքների համար՝ նշելով, որ նախորդ տարի սեփական եկամուտների հավաքագրման առումով Ծաղկաբերը առաջին հորիզոնականում է. եկամուտների հավաքագրման կատարողականը կազմել է 128.3 տոկոս:
-Սա խոսում է ոչ միայն հետևողական աշխատանքի, այլև համայնքի բնակիչների կողմից ձեր նկատմամբ ունեցած վստահության մասին: Մարզպետարանի հետ ամենօրյա համագործակցությամբ դուք կարողացել եք լուրջ արդյունքներ գրանցել, ծրագրեր իրականացնել համայնքում, ինչը և միանշանակ ողջունվում և գնահատանքի է արժանանում մեր կողմից,- իր խոսքում նշեց Ա. Ղուկասյանը՝ հույս հայտնելով, որ այս գործելաոճը ընդունելի կլինի նաև մյուս համայնքների ղեկավարների համար:
Նա հույս հայտնեց, որ 2020թ. ընթացքում կբազմապատկվեն ձեռքբերումները և ավելի շատ նախաձեռնություններ կյանքի կկոչվեն:
Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարի և փոխմարզպետի հետ քննարկվեցին նաև այս տարվա ծրագրերը: Հ. Հովհաննիսյանը նշեց, որ պատրաստվում է 3 սուբվենցիոն ծրագիր ներկայացնել, որոնք վերաբերում են ջրահեռացման, ոռոգման ցանցի, խմելու ջրագծի, ինչպես նաև՝ հենապատի կառուցմանը: Ա. Ղուկասյանն առաջարկեց սուբվենցիոն ծրագրերում ներգրավել նաև բարերարների կամ դոնոր կազմակերպությունների ֆինանսական միջոցները, որպեսզի հնարավոր լինի թվով ավելի շատ և մեծածավալ ծրագրեր իրականացնել:
-Այս տարի նախատեսում ենք սուբվենցիոն ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքներն ավելի վաղ սկսել՝ դրանք առավել ամբողջական և արդյունավետ իրականացնելու համար: Վստահ եմ, նախորդ տարվա համեմատությամբ դրանց թիվն անհամեմատ շատ կլինի,-ասաց մարզի ղեկավարը:
Նա Հովհաննես Հովհաննիսյանին պարգևատրեց մարզպետի շնորհակալագրով՝ մաղթելով աշխատանքային նորանոր հաջողություններ՝ ի շահ համայնքի զարգացման և ծաղկաբերցու բարեկեցության:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59