Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՆԱՁՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԷՐ

08.01.2020

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել էր Վանաձորի զարգացման ծրագիրը: Հանդիպման առաջարկը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանինն էր։ Այսօր ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը մարզի ղեկավարի և Վանաձորի համայնքապետի հետ շրջեց մարզկենտրոնում՝ հստակեցնելու այն ծրագրերը, որոնք 2020 թվականի ընթացքում պետական միջոցներով կիրականացվեն Վանաձորում։ Պատասխանատուների զեկույցի համաձայն նախատեսվում է քաղաքում իրականացնել ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման ծրագրեր: Մասնավորապես, հիմնովին կվերանորոգվեն Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի փողոցները, որոնք տարանցիկ են և Մ6 միջպետական ճանապարհի մի մասն են կազմում:
Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում է նաև մի շարք այլ ենթակառուցվածքների ստեղծում: Ծրագրի մեջ են մտնում նաև Ազատամարտիկների պուրակի արդիականացման, հեծանվային ուղիների կառուցման և այլ նախագծեր:
Նախարար Պապիկյանը եղավ Վանաձորի Դեմիրճյան Փողոցում, Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքում և թիվ 11 ավագ դպրոցի հարակից փողոցում, որը դիտարկվում է որպես քայլուղի։
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մատնանշեց մի քանի այլ կարևորագույն նախագծեր, որոնք կարող են ապահովել Վանաձորի թռիչքաձև զարգացումը։
Սուրեն Պապիկյանն առցանց զրուցեց նաև ֆեյսբուքյան օգտատերերի հետ՝ կոչ անելով ներդրողներին իրենց մասնակցությունը բերել նախագծերի իրականացման գործընթացին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:16:39