Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՓՈԽՄԱՐԶՊԵՏԻՆ ԴԻՄԵՑԻՆ ԻՆՉՊԵՍ ԱՆՁՆԱԿԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ` ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ Քաղաքացիների ընդունելություն

14.01.2020

Հունվարի 14-ին փոխմարզպետ Գայանե Մարկոսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Մարզպետի տեղակալին տարաբնույթ խնդիրներով դիմեց շուրջ 20 քաղաքացի Լոռու մարզի մի շարք համայնքներից: Հարցերի գերակշռող մասը սոցիալական բնույթի էին, ներկայացվեցին նաև անձնական, ընտանեկան, կենցաղային, ինչպես նաև՝ համայնքային նշանակության խնդիրներ։
Ալավերդի խոշորացված համայնքի Մադան թաղամասի մի խումբ բնակիչներ մարզպետի տեղակալին դիմեցին թաղամասի դպրոցահասակ երեխաներին Ալավեդրու թիվ 2 հիմնական, թիվ 5 ավագ դպրոցներ, քոլեջ և նախակրթարան տեղափոխման ծախսերի փոխհատուցման խնդրով: Վերջինս դադարեցվել է 2020թ.ի հունվարի 1-ից: Նրանք նշեցին, որ թաղամասում դպրոց չլինելու պատճառով երեխաները ավելի քան 7 կմ ճանապարհ են անցնում կրթօջախներ հասնելու համար: Գայանե Մարկոսյանի հանձնարարությամբ խնդիրն արագ ուսումնասիրվեց և լուծում ստացավ հենց տեղում:
Հարցը բնակիչներին համակողմանիորեն պարզաբանեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով սահմանվել է «Հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման» նոր կարգ, որն ուժի մեջ է մտել 2020թ. հունվարի 1-ից: Ըստ այդմ, քանի որ Մադանը հանդիսանում է Ալավերդի խոշորացված համայնքի թաղամաս(փոխհատուցում նախատեսվում է բնակավայրից բնակավայր՝ ավելի քան 5 կմ, տեղափոխելու դեպքում), հետևաբար տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում նախատեսված չէ: Այսուհանդերձ, փոխմարզպետի հանձնարարությամբ խնդիրը կքննարկվի համայնքի ղեկավարի և դպրոցների տնօրենների հետ՝ ծնողներ, կրթօջախներ և համայնք համատեղ ներդրմամբ հարցը կարգավորելու և երեխաների տեղափոխման խնդիրը լուծելու համար, իսկ մինչ այդ՝ առաջիկա օրերի ընթացքում, երեխաների տեղափոխման ֆինանսական ծախսերը կստանձեն կրթօջախները:
Օգտվելով առիթից՝ թաղամասի բնակիչները ներկայացրեցին աղբահանության և ջրագծերի անսարքությանը վերաբերող հարցեր: Դրանք ևս փոխմարզպետը խոստացավ քննարկել համայնքի ղեկավարի հետ և լուծման տարբերակներ առաջարկել:
Հիմնականում դրական լուծում ստացան նաև քաղաքացիների դրամական աջակցություն ստանալու վերաբերյալ խնդրանքները:
Բոլոր այն քաղաքացիները, որոնց հնարավոր էր պատասխանել անմիջապես, փոխմարզպետից ստացան խնդրների լուծման դրական պատասխաններ, նախանշվեցին հստակ ժամկետներ։ Մյուս հարցերի վերաբերյալ փոխմարզպետը խոստացավ արձագանքել ներկայացված դիմումները հետևողականորեն ուսումնասիրելուց և լուծման արդյունավետ տարբերակներ գտնելուց հետո։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 17:14:20