Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՐՁՎԻ>>. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏԱՆ ՀՅՈՒՐՆ ԷՐ

14.01.2020

 Վանաձորի տարեցների տան բնակիչներին հունվարի 13-ին այցելեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի ուղեկցությամբ:
Այցի նպատակն ամանորյա տոների առթիվ տատիկ-պապիկներին շնորհավորելն էր։ Ջերմ բարեմաղթանքի խոսքեր ուղղելով՝ մարզպետը մասնավորապես նշեց․ <<2020 թվականին տարեցներին ավելի մեծ ուշադրություն կդարձվի։ Մենք պետք է այնպես անենք, որ մարզի մշակութային և այլ իրադարձություններին նաև դուք մասնակցեք, որ այս հրաշք բնության գրկում՝ փոքր-ինչ կտրված տեղում, ձեզ միայնակ չզգաք>>։
Նա Տարեցների տան բնակիչներին խոստացավ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայացումներից մեկը վայելելու հնարավորություն ընձեռել, որպեսզի նրանք կարողանան հաղորդակից դառնալ մշակութային կյանքին:
Օգտվելով առիթից՝ տարեցների տան բնակիչներից մեկը մարզպետին դիմեց այնտեղ սեղանի թենիս տեղադրելու խնդրանքով:
Մարզպետը սիրով խոստացավ աջակցել նաև այդ հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59