Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«2020թ. ակնակալում եմ առավել թիմային, հետևողական և պատասխանատու աշխատանք՝ նոր մոտեցումերին համահունչ գործելաոճ». ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

16.01.2020

Հունվարի 15-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզի ղեկավարը վերահաստատեց իր դիրքորոշումը մարզպետարանում ստորաբաժանումների և մարզային ենթակայության հիմնարկների գործունեության հետ կապված՝ նշելով, որ 2020թ. ակնակալում է առավել թիմային, հետևողական և պատասխանատու աշխատանք՝ նոր մոտեցումերին համահունչ գործելաոճ:
- Պահանջներն առավել խիստ են լինելու, մոտեցումներն ու գնահատականները՝ ևս,-ասաց Ա. Ղուկասյանը:
Ընթացիկ աշխատանքների մասին զեկուցմամբ հանդես եկավ Գայանե Մարկոսյանը: Նա նշեց, որ այս օրերին հանդիպումներ են կազմակերպվել մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ և հստակեցվել են 2020թ. անելիքները, պահանջները յուրաքանչյուր աշխատակցից:
2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացված ասֆալտապատման աշխատանքների որակի լաբորատոր հետազոտությունների արդյունքները ներկայացրեց քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը: Նա նշեց, որ թվով 10 համայնքում «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են լաբորատոր փորձարկումներ, որոնց մի մասով եղել են նաև բացասական եզրակացություններ: Մարզի ղեկավարը հանձնարարեց իրազեկել արդյունքների մասին նաև համայնքներին և հանդիպում կազմակերպել համայնքների ղեկավարների և շինարարական կազմակերպությունների մասնակցությամբ, որի ընթացքում մարզի ղեկավարը կներկայացնի իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ:
Ա. Ջանազյանը ներկայացրեց նաև 2020 թ. սուբվենցիոն ծրագրերի նախապատրաստական աշխատանքները:
Ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներին անդրադառնալով՝ վարչության պետը նշեց, որ բարենպաստ եղանակային պայմաններով պայմանավորված՝ ֆինանսավորման առումով եղել են զգալի տնտեսումներ:
-Այս մոտեցումն այսուհետ հստակ է լինելու, շինկազմակերպությունները չեն վճարվելու չկատարված աշխատանքի համար,-ասաց Ա. Ղուկասյանը:
Խորհրդակցության ընթացքում մարզի ղեկավարը կարևորեց նաև համայնքներից համայնքապետի և ավագանու որոշումների մասին տեղեկատվություն ստանալու մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը՝ հատկապես օտարվող հողերի մասով, նշելով, որ այս առումով ևս բացթողումներ չի հանդուրժելու:
Կրթության, մշակույթ և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը տեղեկացրեց, որ հունվարի 8-ից մեկնարկել է դպրոցական առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը, և թե՛ հայտագրված ու թե՛ մասնակից երեխաների թիվը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Նա նշեց, որ իր կողմից քայլեր են ձեռնարկվել օլիմպիադաները թափանցիկ անցկացնելու առումով: Ռ. Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ մարզային փուլը կմեկնարկի հունվարի 25-ին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումերի գործառույթների հետ կապված և մի շարք այլ ընթացիկ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53