Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԳՎ-ՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ԳՈՒԳԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՐԴԵՀՎԱԾ ՓԱՅՏՅԱ ԿԱՑԱՐԱՆԻ ԹՎՈՎ 7 ԸՆՏԱՆԻՔԻ

20.01.2020

 ՀՀ կառավարությունը նախորդ տարեվերջին որոշում կայացրեց Լոռու մարզի Գուգարք համայնքի Էներգետիկների 3-րդ փողոցի հրդեհված N5 բազմակացարան ոչ հիմնական շինության նախկին բնակիչներ հանդիսացող թվով 7 ընտանիքի բնակարանային խնդիրը բնակարանի գնման վկայագրերի(ԲԳՎ) տրամադրման միջոցով լուծելու մասին: Այդ նպատակով ՀՀ Լոռու մարզպետարանին հատկացվեց շուրջ 27 մլն 500 հազ.դրամ:
Այս ընտանիքները դեռևս 2015թ.-ին դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած չարաբաստիկ հրդեհի հետևանքով մնացել էին անօթևան և, գտնվելով սոցիալապես անապահով վիճակում, մեծամասամբ բնակվում էին վարձով՝ նաև մարզպետարանի տրամադրած աջակցությամբ:
Մտահոգ լինելով նրանց բնակարանային պայմանների բարելավման խնդրով՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը բազմիցս դիմել էր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ խնդրանքով, որ ընտանիքների խնդիրը շուտափույթ լուծում ստանա:
Եվ համատեղ իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ այսօր նշված 7 ընտանիքի երազանքն իրականություն դարձավ:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հունվարի 20-ին հանդիսավորությամբ հանձնեց ընտանիքների ԲԳՎ-ները.
-Չափազանց մտահոգ լինելով ձեր բնակապահովման հարցով՝ իմ ամենօրյա ջանքներն ուղղված են եղել նաև այս խնդրի լուծմանը, և շատ ուրախ եմ, որ կառավարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, կարողացանք լուծում տալ ձեր խնդրին, ինչը վստահեցնում եմ ձեզ, նման պարագայում, կարելի է ասել, աննախադեպ է,-ասաց Անդրեյ Ղուկասյանը:
Մարզպետը նրանց մաղթեց հաջողություններ՝ միաժամանակ տեղեկացնելով, որ բնակարանների ձեռք բերման ժամկետը 6-ամիս է:
Հարկ է նշել, որ հատկացված գումարի շրջանակներում բնակիչները ձեռք կբերեն 2-ական՝ 3 սենյականոց, 2-ական՝ 2 և 3-ական՝ մեկ սենյականոց բնակարաններ:
Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզի ղեկավարին և ՀՀ կառավարությանը՝ իրենց ընդառաջելու համար.
-Երեք տարի հավատով սպասել ենք այս բաղձալի օրվան, և այն իրականություն է դարձել Ձեր շնորհիվ, պարոն մարզպետ, անչափ շնորհակալ ենք, Աստված օրհնի Ձեզ,-բնակիչների անունից հնչեցված իր խոսքում նշեց շահառու Օֆելյա Եգանյանը:
Իրականացվելիք քայլերի վերաբերյալ բնակիչներին հանգամանալի տեղեկատվություն ներկայացրեց մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը՝ պատրաստակամություն հայտնելով օգնել ընտանիքներին մինչև գործընթացի վերջնական ավարտը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36