Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԻՐ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԵՑ «ԱՍՏՂԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

16.01.2020

 Հունվարի 16-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանին և ներկայացուցիչ Սերգեյ Հակոբյանին: Հանդիպմանը ներկա էր նաև փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը:
Ինչպես հայտնի է, հիմնադրամը մեծածավալ բարեգործական ծրագրեր է իրականացնում Լոռու մարզի մասանվորապես՝ Հարթագյուղ համայնքում՝ աջակցելով սոցիալական խնդիրների հաղթահարմանը, գյուղատնտեսության զարգացմանը, և լուրջ արդյունքներ է գրանցել ու այժմ մեծ ցանկություն կա աստիճանաբար ընդլայնելու ծրագրերի իրականացման աշխարհագրությունը: Նոր ծրագրային առաջարկներով ու գաղափարներով էին Մարիամն ու Սերգեյը եկել մարզի ղեկավարի հետ հանդիպման: Նրանք տեղեկացրեցին, որ Կուրթան համայնքում նախատեսում են հիմնել կարի՝ առայժմ փոքրիկ արտադրամաս, որը շահույթ չի հետապնդելու, այլ միայն նպատակ ունի վճարելու աշխատավարձեր և գնելու հումք, իսկ վերջիններիս համար միջոցները կձևավորվեն արդեն արտադրանքի վաճառքից: Նախատեսում են աշխատողներ ներգավել ոչ միայն Կուրթան, այլև Վարդաբլուր բնակավայրից՝ աստիճանաբար ընդլայնվելու հեռանկարով:
Կազմակերպությունը նախատեսում է նաև Կուրթանում տեղադրել արևային ջրատաքացուցիչներ:
Հավանության արժանացնելով ներկայացված ծրագրերը՝ մարզի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց ցանկացած հարցում աջակցել, արտադրանքի դեպքում արդեն՝ սկզբնական շրջանում օգտակար լինել նաև դրանց իրացման գործում:
Մ. Անտոնյանը ներկայացրեց նաև հոլանդացի բարերարի առաջարկությունը Վանաձորում նախկին մանկատան սաների համար կենտրոն հիմնելու վերաբերյալ: Ա. Ղուկասյանն առաջարկեց հարցը քննարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ իր կողմից պատրաստակամություն հայտնելով տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, մարզպետարանի համապատասխան բաժնի կողմից՝ խորհրդատվություն և օգտակար լինել ծրագրի արդյունավետ կյանքի կոչման հարցում:
Հյուրերը ներկայացրեցին նաև Հարթագյուղ համայնքում իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ այս տարի ևս շարունակելու են բնակարանների վերանորոգման, սոցիալական աջակցության, նոր հողատարածքների մշակման աշխատանքները: 2020թ. ըստ Մ. Անտոնյանի, լրացուցիչ կմշակվի ևս 50 հա հողատարածք, կցանվեն նոր մշակաբույսեր, հարթագյուղցիների համար նախատեսում են կազմակերպել նաև գյուղատնտեսական դասընթացներ:
Մարզի ղեկավարն իր շնորհակալությունը հայտնեց «Աստղիկ» հիմնադրամին մարզում իրականացվող ակտիվ գործունեության համար:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36