Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՆՔԱՎԱՆԻ «ԼՈՒՍԱԲԱՑ» ՃԱՄԲԱՐՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԼՈՌԵՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ 13.08.2019
Լոռու մարզի 390 դպրոցականներ ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում 2019 թ. իրենց հանգիստն անցկացրեցին ամառային ճամբարներում: Հանգիստը կազմակերպվեց երեք հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխը՝ 20 օր տևողությամբ: Ծրագրում ընդգրկված են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ, սակավ ապահովված, բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան երեխաներ:
Օգոստոսի 9-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հուսեյն Յաղուբպուրին և Արայիկ Ասրյանին, ովքեր եկել էին տեղեկացնելու, որ ընկերության կողմից Լոռու մարզի Դարպաս համայնքում հիմնված կոմպոզիտային գազաբալոնների գործարանը վաղվանից կսկի լայնամասշտաբ արտադրությունը: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: -Այս պահի վերջին մոնտաժային աշխատանքներն են իրականացվում: Եղած արտադրանքը կպահեստավորվի: Շուրջ 2 շաբաթից հավանաբար կստանանք վաճառքի արտոնագիրը և անցում կկատարենք լիարժեք գործունեության, -ասացին համասեփականատերերը՝ հրավիրելով մարզպետին այցելել գործարան՝ ծանոթանալու արտադրական գործընթացին:
Վանաձորի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնում Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի նախագահությամբ, անցկացրեց հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Նիստի հրավիրման առիթը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Ֆունկցիոնալության գնահատման համակարգի մասին» ՀՀ օրենքների նախագծերի հանրային քննարկումն էր: Օրենքների նախագծերը նախապես ներկայացվել էին հասարակական կազմակերպություններին և շահագրգիռ այլ կառույցների ուսումնասիրմանը:

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԼՈՒՍՆԻ ՀՈՎԻՏ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ 12.08.2019
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց բանաստեղծ-լրագրող, Արա Սիմոնյանին: Վանաձորցի բանաստեղծն օրերս ստեղծագործությունների հերթական՝ «Լուսնի հովիտ» ժողովածուն և անդամագրվել ՀՀ գրողների միությանը: Ներկա էին Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը:
Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել են Վանաձորի Հայքի հրապարակի բարեկարգման աշխատանքները: Այն երկար սպասված իրողություն կլինի Վանաձորի և այստեղ այցելող հյուրերի ու զբոսաշրջիկների համար: Մարզի ղեկավարի կողմից խիստ կարևորվում է տարվող աշխատաքները բարձր որակով և ժամկետներում իրականացնելու գործընթացը: Շինաշխատանքները գտնվում են նրա ամենօրյա անմիջական վերահսկողության ներքո:




