Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գայանե Մարկոսյանն աշխատանքային այցով եղավ Հարթագյուղ, Ծաղկաբեր և Սարալանջ համայնքներում

18.05.2020

Մայիսի 15-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն աշխատանքային այցով եղավ Հարթագյուղ, Ծաղկաբեր և Սարալանջ համայնքներում՝ ծանոթանալու Վարձատրվող հասարակա¬կան աշխատանքների կազմակերպման միջոցով` գործազուրկների ժամանա¬կավոր զբաղվա¬ծության ապահովման ծրագրի շրջանականերում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև հաղորդակից դառնալու համայնքային խնդիրներին:
Այցի առաջին կանգառը Հարթագյուղում էր: Այստեղ վերը նշված ծրագրի շրջանակներում իրականացվում է Սուրբ Հովհաննես մատուռ տանող շուրջ 1.3 կմ ճանապարհի խճալցում և բարեկարգում, ինչը համայնքի 6 բնակիչների համար երկամսյա ժամկետով ոչ միայն աշխատատեղի խնդիր է լուծում, այլև համայնքի համար զբոսաշրջային նշանակության մեկ այլ կարևոր հարց. ըստ համայնքի ղեկավարի, հատկապես հանգստյան օրերին և բարենապաստ եղանակային պայմաններում օրական 2000-3000 զբոսաշրջիկ է բարձրանում այդ ճանապարհով:
Փոխմարզպետի հետ զրույցի ընթացքում ճանապարհի բարեկարգման աշխատանքներում ներգրավված երիտասարդները նշեցին, որ համավարակի պատճառով այս տարի արտագնա աշխատանքի մեկնելու հանրավորություն չուենալով՝ շատ են կարևուոմ այս ծրագրում ներգրավվելու հնարավորությունը:
Դեպի Սուրբ Հովհաննես գնացող քաղաքացիների շարժն ակտիվ էր նաև այդ օրը. Գայանե Մարկոսյանն անձամբ եղավ մատուռի տարածքում՝ զրուցելու այդքան դժավարամատչելի տարածքը հաղթահարող ուխտավորների հետ: Շատերը նշեցին, որ գալիս են ամեն տարի և խորապես հավատում են, որ իրենց ուխտն ի կատար կածվի: Ոմանք առաջին անգամ էին լինում և հմայված էին մատուռի տեղակայման բարձունքից բացվող հիասքանչ տեսարանով:
Այստեղ զբոսաշրջիկների և այցելուների համար բազմաթիվ ծառայություններ էին մատուցվոում, մոմերի և սրբապատկերների, զանազան իրերի վաճառք, որով զբաղվում են համայնքի բնակիչները՝ հոգալով իրենց ընտանիքների հոգսը:
Հարթագյուղ համայնքը տարածաշրջանում առանձնանում է նաև «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից այստեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերով: Հիմնադրամն արդեն երրորդ տարին է, ինչ գյուղում ծրագրեր է իրականացնում հոլանդացի բարերարների աջակցությամբ: Ծրագրում ներգրավված է նաև տեղացի գյուղատնտես:
-Հոլանդացի գյուղատնտեսների փորձն ու գիտելիքնեը, մեր սերն ու ջերմությունը համադրելով՝ ստանում ենք առատ բերք,-ասում է հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանը:
Հարթագյուղն ընտրել են այն պատճառով, որ գյուղն ունի շատ բերրի հողեր, որոնք երկրաշարժից հետո չեն մշակվել: Կյանքի են կոչել, շունչ ու կենդանություն են տվել այդ հողերին: Այստեղ շուրջ 50 շահառուներ մշակում են հիմնադրամին պատկանող հողատարածքները՝ ստանալով աշխատավարձ, ևս 50 շահառուների հիմնադրամը օգնում է մշակելու սեփական հողատարածքները՝ տրամադրելով սերմացու, տեխնիկա: Մշակվում են տարբեր մշակաբույսեր՝ սիսեռ, ոսպ, տարբեր լոբազգիներ, ոչ ավանդական մշակաբույսեր, կարտոֆիլ, բանջարեղեն, կորնգան, առվույտ: Արդեն երկրորդ տարին է՝ մեղվաբուծության ծրագիր են իրականացնում, ուսուցանում տեղի երիտասարդներին, որպեսզի մեղվապահությունը համայնքում նույնպես զարգանա: Հիմնադրամի ջանքերով համայնքում ներկայում մշակվում է շուրջ 50 հա հողատարածք:
Նախորդ տարի, որպես համաներդրող, հիմնադրամը մասնակցել է նաև Հարթագյուղում իրականացվող ոռոգման համակարգի կառուցման սուբվենցիոն ծրագրին: Արդյունքում, ինչպես նշում է, համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանն այս տարի 90 հա-ով կավելանան մշակովի հողատարածքները:
Այսուհանդերձ, Հարթագյուղում խնդիրները շատ են. փոխմարզպետը հորդորեց աշխատանքում լինել առավել հետևողական, բացատրական աշխատանքներ տանել բնակիչների շրջանում մշակովի հողատարածքներն ավելացնելու նպատակով: Գ. Մարկոսյանին չգոհացրեց նաև հարկերի հավաքագրման ցուցանիշները. 4 ամսվա կտրվածքով կատարողականը ընդամենը 46.6 տոկոս է: Համայնքի ղեկավարը խոստացավ, որ առաջիկայում այս ուղղությամբ ևս հետևողական աշխատանքներ կիրականացվեն:
Հաջորդ կանգառը Ծաղկաբերում էր: Այստեղ Վարձատրվող հասարակա¬կան աշխատանքների կազմակերպման միջոցով` գործազուրկների ժամանա¬կավոր զբաղվա¬ծության ապահովման ծրագրի շրջանակներում իրականացվում է մանկապարտեզի մասնակի նորոգում և մանկական տաղավարի կառուցում: Աշխատանքներում ներգրավված է համայնքի 4 բնակիչ, ծրագրի տևողությունը 3 ամիս է: Այստեղ ևս շատերը, ստեղծված իրավիճակով պայմանավորված, չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի և համայնքի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի վստահեցմամբ, շատերն ընդլայնել են մշակովի հողատարածքները, դիմել են նաև պետական աջակցությամբ հատկացվող գյուղատնտեսական վարկերից օգտվելու համար, որպեսզի ձեռք բերեն գյուղտեխնիկա, սերմացու, պարարտանյութ, խոշոր եղջերավոր կենդանիներ: Համայնքը սերմացուի և պարատանյութի խնդիր ևս չունի, միակ խնդիրը ոռոգման համակարգի կառուցումն է, որն էլ, ամենայն հավանականությամբ, կիրականացվի այս տարի, քանի որ համայնքը նպատակ ունի այն կառուցելու 2020թ. սուբվենցիոն ծրագրերով: Վստահ են, որ ծրագիրը հավանության կարժանանա հանձնաժողովի կողմից:
Ի դեպ, Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է հենց Ծաղկաբերի վարչական տարածքում և համայնքը հպարտ է դրա համար: Հ. Հովհաննիսյանը նշում է, որ դեպի մատուռ տանող՝ իրենց համայնքով անցնող ճանապարհն ավելի դյուրամատչելի է:
Այցելության վերջին կանգառը Սարալանջ համայնքում էր: Այստեղ Վարձատրվող հասարակա¬կան աշխատանքների կազմակերպման միջոցով` գործազուրկների ժամանա¬կավոր զբաղվա¬ծության ապահովման ծրագրի շրջանակներում իրականացվում է մանկական խաղահրապարկի կառուցում: Աշխատանքներում ներգրավված 6 բնակիչներն իրենց երախտագիտությունը հայտնեցին համայնքին նման հնարավորություն ընձեռելու համար, քանի որ ծրագրի միջոցով ոչ միայն երեխաները ժամանցի վայր կունենան, այլև 6 հոգու համար զբաղվածության խնդիր է լուծվում: Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը հորդորեց ավելացնել մշակովի հողատարածքները, օգտվել գյուղատնտեսական աջակցության ծրագրերից՝ ստեղծված պայմաններում առաջին հերթին պարենային անվտանգության խնդիր լուծելու համար:
-Եթե տեսնենք, որ համայնքն ու բնակիչներն ակտիվ են, մենք մեր հերթին շահագրգռված կլինենք համայնքին ներգրավելու ավելի շատ ծրագրերում,-ասաց Գ. Մարկոսյանը: Նա հորդորեց նաև պատշաճ իրականացնել հարկերի հավաքագրման գործընթացը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43