Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը բոլորին հրավիրեց համավարակի վտանգի հաղթահարումից հետո անպայման այցելել «Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան»

19.05.2020

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան՝ աշխատակիցներին անձամբ շնորհավորելու և թանգարանում տարվող աշխատանքներին, այստեղ տեղ գտած արժեքավոր նմուշներին տեղում ծանոթանալու նպատակով:
Հիշեցնենք, որ մարզի ղեկավարը նաև շնորհավորական ուղերձ էր հղել թանգարանային գործի մասնագետներին ու թանգարանների աշխատակիցներին՝ մաղթելով, որ արվեստի այս օջախները այցելուների պակաս երբեք չունենան, համալրվեն ու հարստանան նոր արժեքներով, լինեն շրջապատված սիրով և հոգատարությամբ:
Թանգարանի աշխատակիցները մարզի ղեկավարին, ինչպես նաև հանրությանը, ովքեր թանգարանում տեղ գտած արժեքավոր ցուցանմուշներին միաժամանակ հաղորդակից էին դառնում ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով, տեղեկացրել են, որ թանգարանի հնագիտության, ազգագրության և նորագույն պատմության բաժիններում պահվում է ավելի քան 38000 թանգարանային առարկա, որոնցից 3500-4000 միաժամանակ ցուցադրվում են։
Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը համարվում է Լոռու մարզի միակ մշակութային օջախը, որը ոչ միայն ամուր կապ է պահպանում մշակութային աշխարհի հետ, այլև ներկայացնում է հայ ժողովրդի դարերի ընթացքում կուտակած հարուստ նյութական ժառանգությունը։ Թանգարանում ներկայացված են Լոռվա վարպետների ստեղծած ձեռագործերը, կարպետներ ու գորգեր, արծաթյա գոտիներ ու զարդեր, զենքերի տեսակներ։ Թանգարանում տեղ են գտել ցուցանմուշներ մ. թ. ա 3-րդ հազարամյակից մինչև մեր օրերը:
Մարզի ղեկավարը նշել է, որ բավականին տպավորված է շրջայցից և արտակարգ դրության ավարտից ու համավարակի վտանգի հաղթահարումից հետո բոլորին հրավիրել է անպայման այցելել թանգարան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09