Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ «Կանաչ արահետ» ՀԿ-ն աջակցություն կտրամադրի մարզի 55 ընտանիքի

19.05.2020

 Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը հյուրընկալել էր «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ստելլա Սարուխանյանին:
Լոռու մարզպետարանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու կազմակերպությանը մարզի թվով 55 ընտանիքի հատապտուղների տնկիների և սածիլների, սերմերի բաշխում իրականացնելու հարցում: Մարզի 12 բնակավայրերից ընտրվել են սոցիալապես անապահով այն ընտանիքները, որոնք պատրաստակամություն են հայտնել հետագայում՝ տրամադրված աջակցության շնորհիվ, ընդլայնելու ցանքատարածությունները, զբաղվելու մշակաբույսերի վաճառքով և շահույթ ստանալով՝ հոգալու առօրյա հոգսերը: Ելնելով համավարակի տարածման պատճառով ստեղծված իրավիճակից՝ այդ ընտանիքներին կտրամադրվեն նաև սննդի փաթեթներ:
Շնորհակալություն հայտնելով ծրագրում Լոռու մարզն ընդգրկելու համար՝ մարզպետի տեղակալը մեկ անգամ ևս վերահաստատեց մարզպետարանի պատրաստակամությունը համագործակցելու կազմակերպության ու անձամբ Ստելլա Սարուխանյանի հետ: Ի դեպ, վերջինս նաև «Քարաբերդ» ծրագրի հեղինակն է, որի նպատակն է զարգացնել Վանաձորից 13 կմ հեռավորության վրա գտնվող ամայացման շեմին կանգնած համանուն գյուղը, ինչպես նաև օրինակ ծառայել Հայաստանում մեռնող գյուղերի կենդանացման նմանատիպ ծրագրերի տարածմանն ու իրագործմանը:
«Քարաբերդի արծիվներ» խումբը (գործարար, հասարակական և այլ ոլորտներից թվով շուրջ 20 անհատներ) 2019թ. հունիսին համասեփականության իրավունքով ձեռք է բերել գյուղի տներից մեկը՝ դարձնելով այն ինչպես հավաքատեղի, այնպես էլ՝ հենասյուն և մեկնարկային կետ մի շարք սոցիալ-տնտեսական և ժամանցային ծրագրերի իրականացման համար: Հանգանակությանը մասնակից է դարձել նաև մարզի ղեկավարը:
Ս. Սարուխանյանը նաև տեղեկացրեց, որ «Կանաչ արահետ» կազմակերպությունը շահառուների հետ մշտական կապի մեջ կլինի՝ օգնելով նրանց մշակաբույսերի աճեցման, հետագայում նաև դրանց վաճառքի հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00