Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՌԱՖԱՅԵԼ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԸ 95 ՏԱՐԵԿԱՆ Է 14.08.2019
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն այսօր հյուրընկալվեց Վանաձորի պատվավոր քաղաքացի, պետական և հասարակական գործիչ, ՌԴ վաստակավոր շինարար Ռաֆայել Ղարագյոզյանին՝ շնորհավորելու անվանի վանաձորցու ծննդյան 95-րդ տարեդարձը:

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԱՐՑԱԽ 13.08.2019
Լոռու մարզից առարկայական հանրապետական օլիմպիադային դիպլոմների արժանացած 15 աշակերտներ այսօր մեկնեցին Արցախ՝ իրենց ամառային արձակուրդների վերջին փուլը պատմական Հայաստանի գեղատեսիլ վայրերում անցկացնելու:

ՀԱՆՔԱՎԱՆԻ «ԼՈՒՍԱԲԱՑ» ՃԱՄԲԱՐՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԼՈՌԵՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ 13.08.2019
Լոռու մարզի 390 դպրոցականներ ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում 2019 թ. իրենց հանգիստն անցկացրեցին ամառային ճամբարներում: Հանգիստը կազմակերպվեց երեք հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխը՝ 20 օր տևողությամբ: Ծրագրում ընդգրկված են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ, սակավ ապահովված, բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան երեխաներ:

Օգոստոսի 9-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հուսեյն Յաղուբպուրին և Արայիկ Ասրյանին, ովքեր եկել էին տեղեկացնելու, որ ընկերության կողմից Լոռու մարզի Դարպաս համայնքում հիմնված կոմպոզիտային գազաբալոնների գործարանը վաղվանից կսկի լայնամասշտաբ արտադրությունը: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: -Այս պահի վերջին մոնտաժային աշխատանքներն են իրականացվում: Եղած արտադրանքը կպահեստավորվի: Շուրջ 2 շաբաթից հավանաբար կստանանք վաճառքի արտոնագիրը և անցում կկատարենք լիարժեք գործունեության, -ասացին համասեփականատերերը՝ հրավիրելով մարզպետին այցելել գործարան՝ ծանոթանալու արտադրական գործընթացին:

Վանաձորի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնում Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի նախագահությամբ, անցկացրեց հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Նիստի հրավիրման առիթը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Ֆունկցիոնալության գնահատման համակարգի մասին» ՀՀ օրենքների նախագծերի հանրային քննարկումն էր: Օրենքների նախագծերը նախապես ներկայացվել էին հասարակական կազմակերպություններին և շահագրգիռ այլ կառույցների ուսումնասիրմանը: