Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

10.12.2019

 Մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի նախաձեռնությամբ ՀԱԱՀ-Ի Անասնաբուծության և անասնաբուժության ֆակուլտետի հետ համագործակցության արդյունքում այսօրվանից մեկնարկեցին մարզի անասնաբույժների վերապատրաստման դասընթացները՝ «Մարզի անասնաբույժների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ անցկացնելու» ծրագրի շրջանականերում:
Այսօր դասընթացին ներկա էր նաև Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը:
Դասընթացներն անցկացվում են ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում մայր բուհից Լոռու մարզ գործուղված համապատասխան մասնագիտություն ունեցող դասախոսների կողմից: Այստեղ կան անհրաժեշտ պայմաններ՝ նորագույն տեխնիկական սարքավորումներով հագեցված լսարաններ և լաբորատորիաներ: Դասընթացները կիրականացվեն «Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունները և կանխման միջոցները», «Գյուղատնտեսական կենդանիների ինվազիոն հիվանդությունները և կանխման միջոցները» «Անասնաբուժական ծառայությունների սպասարկման որակի բարձրացումը» թեմաների շուրջ:
Վերապատրաստման դասընթացները կնպաստեն մարզի անասնաբույժների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը և մատուցվող անասնաբուժական ծառայությունների որակի բարձրացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53