Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գ. Մարկոսյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն

12.12.2019

 Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն այսօր անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց ավելի քան 20 բնակիչ մարզի տարբեր տարածաշրջաններից:
Բարձրացված հարցերը հիմնականում սոցիալական բնույթի էին՝ ֆինանսական աջակցության, բնակարանային պայմանների բարելավման, աշխատանքի տեղավորման և այլն: Փոխմարզպետը պարզաբանեց, որ բնակարանային պայմանների բարելավման լիազորություն մարզպետարանը չունի, քանի որ կառավարությունը նման ծրագիր չի իրականացնում:
-Ներկայում մեր խնդիրը երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովումն է,-պարզաբանեց Գ. Մարկոսյանը:
Փոխմարզպետին դիմեցին նաև դպրոցների անվանակոչության, բիզնես ծրագրեր իրականացնելու, աշխատանքային վեճեր լուծելու և մի շարք այլ հարցերով: Գ. Մարկոսյանն առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել՝ դրանք հանգամանորեն ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով լուծում տալու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00