Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փետրվարի 26-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն էր հրավիրել Ստեփանավանի, Թումանյանի, Սպիտակի և Տաշիրի սոցիալական ապահովության ծառայության գործակալությունների (ՍԱԾԳ-ների) պետերի մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Խաչատրյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը, վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, բաժնի աշխատակիցները:
Վանաձորում 2018 թվականին իրականացված ասֆալտապատման աշխատանքները հանձնաժողովը գնահատել է անբավարար 26.02.2019
2018 թվականին Լոռու մարզում իրականացված ասֆալտապատման աշխատանքների նկատմամբ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տևական ժամանակ դրսևորում էր հետևողական վերաբերմունք: Բնակիչների բողոքների արդյունքում մարզի ղեկավարն ինքն էլ շրջայց էր կատարել մի շարք փողոցներում՝ տեղում ծանոթանալու իրական պատկերին: Նկատված թերացումները շտկելու առաջարկով մարզպետը նախ հանդիպում ունեցավ շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ընդգծելով, որ անօրակ որևէ աշխատանք չի ընդունվելու, և պետական միջոցները ծախսվելու են բացառապես նպատակային: Նա նաև բազմաթիվ միջնորդություններ էր ուղարկել կառավարությանը՝ դրանց նկատմամբ պետական հսկողություն սահմանելու առաջարկությամբ:
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը կայացավ 25.02.2019
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը կայացավ Փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես-համաժողով՝ 2019թ.-ի առաջին ներդրումային բիզնես-համաժողովը Հայաստանում: Այն ուղղված է ներդրումային միջավայրի ակտիվացմանը, բիզնես ոլորտում նորանոր փոխշահավետ գործակցային կապերի հաստատմանը: Միջոցառման նախաձեռնությունը ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն էր և կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի ջանքերով՝ Լոռու մարզպետ, ֆորումի աշխատանքային խմբի ղեկավար Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ:
Վճարովի ծառայությունների աճ է նկատվել մարզի գրեթե բոլոր բժշկական կենտրոններում 25.02.2019
Մարզի առողջապահական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները՝ 2017- 2018թ.թ. համեմատական ցուցանիշերն արդեն իսկ ամփոփված են:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարումը երկարաձգելու ևս երկու ամիս 22.02.2019
«Վալլեքս» խմբի ընկերությունները պատրաստակամություն են հայտնել Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարումը երկարաձգելու ևս երկու ամիս մինչև խնդրի վերջնական կարգավորումը: