Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Մեր հնարավորությունները» խորագիրը կրող միջոցառումը

16.12.2019

 Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնում անցկացվեց «Մեր հնարավորությունները» խորագիրը կրող միջոցառումը: Այն իրականացվում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Վանաձորը՝ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում: Կազմակերպիչներն էին Լոռու մարզպետարանը և «Լուսաստղ» ՀԿ-ն:
Միջոցառումը ներառում էր միաժամանակ մի քանի միջոցառում. անցկացվեց
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի տարվա ամփոփիչ նիստը, կազմակերպվել էր
ցուցահանդես – վաճառք՝ ՀՀ տարբեր մարզերից Վանաձոր ժամանած հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների և անհատների մասնակցությամբ, ինչպես նաև մարզական և մշակութային միջոցառում`
5 սպորտաձևերից տարբեր մրցաշարերում հաջողություններ գրանցած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցուցադրական ելույթներ,հաշմանդամություն ունեցող անհատների և նրանցից կազմված խմբերի երաժշտական և պարային ելույթներ: Միջոցառումը վարում էր «Լուսաստղ» ԲՀԿ նախագահ Անի Գաբրիելյանը:
Օրհնության խոսք հնչեցրեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահնա քահանա Ազարյանը, մարզի ղեկավարի և իր անունից ներկաներին ողջունեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17