Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍԵՐՈԲ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻՆ

16.12.2019

Տաշիրցի մարզիկ Սերոբ Աբրահամյանն արդեն երրորդ անգամ Ռումինիայում կայացած բազկամարտի միջազգային մրցաշարում ճանաչվել է աշխարհի չեմպիոն: Նա բացարձակ հաղթանակ էր տոնել նաև 2003թ.՝ ՌԴ-ում և 2018թ. Թուրքիայում կայացած մրցաշարերում:
Բազկամարտի աշխարհի եռակի չեմպիոնին այսօր ընդունեց և մարզպետի շնորհակալագրով պարգևատրեց Գայանե Մարկոսյանը: Նա շնորհակալություն հայտնեց Ս. Սերոբյանին մարզի ու երկրի պատիվը բարձր պահելու համար՝ հույս հայտնելով, որ հաղթանակները կշարունակեն հաջորդել մեկը մյուսին: Փոխմարզպետը կարևորեց նաև Սերոբի մարզչական աշխատանքը, քանի որ նրա սաները ևս լուրջ արդյունքներ են գրանցում ինչպես հանրապետական, այնպես էլ՝ միջազգային հարթակներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-01 09:41:37