Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոյեմբերի 21-ին Վանաձորի «ՄագաՀայ» հյուրատանն անցկացվեց աննախադեպ միջոցառում՝ Սոցիալական Ձեռնարկատիրության(ՍՁ) «Մեծ թեյախմություն», որը հնարավորություն տվեց համադրելու օգտակարն ու հաճելին: Այդ օրը աշխարհի տարբեր երկրներում նշվում էր Սոցիալական Ձեռնարկատիրության միջազգային օրը: Նախաձեռնության հիմնական նպատակն էր խթանել սոցիալական ձեռնարկատիրությունը Հյաաստանում ոլորտի մասին հանրահռչակման միջոցով: Թեյախմությանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Նախաձեռնությանը միացել էին ոլորտի հեղինակավոր կազմակերպություններ և անձինք:

ՏԱՇԻՐՈՒՄ ՀԻՄՆՎՈՒՄ Է ԽՈԶԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 22.11.2019
Նոյեմբերի 21-ին Լոռու մարզպետ Ա.Ղուկասյանի հանձնարարությամբ Տաշիր համայնքում գործող > ՍՊԸ-ի գործունեությանը ծանոթանալու նպատակով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանն ուսումնասիրել է ընկերության կողմից հիմնադրվող խոզաբուծական տնտեսության շինարարական և սարքավորումների տեղադրման աշխատանքների ընթացքը, ընկերությանը պատկանող սպանդանոցի վերագործարկման համար կատարվող աշխատանքները, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրել տնտեսվարողին ՀՀ-ում, այդ թվում նաև՝ Լոռու մարզում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ:
Նոյեմբերի 21-ին հանդիսավորությամբ նշվեց Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցի հիմնադրման 50-ամյակը, որի առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, երաժշտագետներ, արվեստի գործիչներ, հյուրեր: Հոբելյանական տարեդարձի առիթով ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Գայանե Մարկոսյանը: Դպրոցի այժմյան և արդեն վաստակած հանգստի անցած դասատուներին շնորհակալություն հայտնելով նվիրումի ու ջանադիր աշխատանքի համար՝ մարզպետի տեղակալը նշեց, որ որպես մշակույթի ոլորտը համակարգող պաշտոնյա, անկախ նրանից՝ կառույցը համայնքային ենթակայության է, թե՝ մարզային կամ պետական, պատրաստ է հաղորդակից դառալու ցանկացած մտահոգության՝ հնարավորության դեպքում աջակից լինելով դրանց լուծման հարցում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 21.11.2019
Հայտնում ենք, որ առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է Իտալիայի «Մեդիոլանում Ֆարմասյուտիսի Ս.պ.ա., Վիա Սան Ջիուսեպե Կոտոլենգո, 150-20143 Միլան(ՄԻ)՝ բաց թողնման հսկող, Դոպել Ֆարմասյուտիսի Ս.ռ.լ., Վիա Վոլտուրնո, 48-Քուինտո Դե’ Ստամպի- 20089 Ռոզանո Միլան, Իտալիա՝ դեղաձևի արտադրող, փաթեթավորող,Եվրոդրագ Լաբորատորիես Ս.Ա., Ասեստինվեգ 117/7, Բ-1740 Տերնատ, (Բելգիա)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության «Ուրոֆլօքս, ռուֆլօքսացին (ռուֆլօքսացինի հիդրոքլորիդ), դեղահատեր թաղանթապատ, 200մգ, (2/1x2/), (6/1x6/), բլիստերում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:
Նշվում է Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման 30-ամյակը 20.11.2019
Այսօր նշվում է Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման 30-ամյակը՝ մարդու իրավունքների վերաբերյալ պատմությաn մեջ ամենատարածված համաձայնագիրը: ՀՀ-ն վավերացրել է կոնվենցիան 1994թ.-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է ՀՀ կառավարության հետ՝ աջակցելու յուրաքանչյուր երեխայի իրավունքների իրացման առաջընթացին: Այս առիթով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեսաուղերձ է հղել

ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ. «ԼՈՒՐՋ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՎԱՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ» 20.11.2019
Լոռու մարզի համայնքների հարկերի հավաքագրման ցուցանիշերը շարունակում են առաջնային տեղ գրավել մարզային իշխանությունների օրակարգում, քանզի սեփական եկամուտների պատշաճ հավաքագրումը համայնքների ղեկավարների պարտադիր լիազորությունն է, որը նրանցից շատերը չեն շտապում պարտադիր կերպով իրականացնել՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ: Այսօր մարզի մի խումբ համայնքների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը փորձեց պարզել՝ ի՞նչ խանգարող հանգամանքեր և խոչընդոտներ են առկա գործընթացը պահանջներին համապատասխան իրականացնելու համար: Քննարկմանը ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:



