Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 06.05.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնում է միջին դասարանների(5-9-րդ) աշակերտների շրջանում «Մնա տանը-եղիր առողջ» խորագրով ֆիզկուլտուրային համալիր վարժությունների տեսաձայնագրությունների մրցույթ, որի նպատակն է խթանել երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրան և ֆիզիկական դաստիարակությունը: Տեսաձայնագրությունները պետք է ներկայացվեն krtutyun.lori@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ մայիսի 7- մայիսի 22-ը՝ ժամը 18.00-ն:
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 3-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Լոռու մազպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ հետևել է մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ընթացքին: Շրջայցին մասնակցել է նաև փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող ճանապարհահատվածում նախարարն իր դժգոհությունն է հայտնել շինարարության տեմպից, անդադարձել նախորդ տարի այս հատվածում կատարված աշխատանքերի բացթողումներին։ «Պահանջներն ու մոտեցումները փոխվել են, հիմա մենք այլ իրականությունում ենք ապրում: Ձեզ ընձեռնված են բոլոր հնարավորությունները՝ աշխատելու և գործը հաջողելու։ Բայց որակն ու պատասխանատվությունն այս հարցում անչափ կարևոր է: Չեք կարող հին մոտեցումներով, հնացած տեխնիկայով շարունակել և ակնկալել որակյալ արդյունք»,-ընդգծել է նախարարը և խստիվ հանձնարարել ոլորտի պատասխանատուներին ամենօրյա ռեժիմով հետևել շինարարության տեմպին և որակի պահպանմանը և զեկուցել ընթացքի մասին։

Գործընթացի մեկնարկը տրված է մեծ թափով 04.05.2020
Մարզում պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով այս տարի ակնկալում ենք շուրջ 5 մլրդ դրամի ներդրում: Իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում է լինելու աշխատանքների լավագույն որակի ապահովումը և ծրագրերը ժամկետների մեջ ավարտին հասցնելը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված` սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից քննարկվել և հավանության են արժանացել ևս մի քանի ծրագրեր՝ այդ թվում՝ Վանաձոր համայնքի.
Լոռու մարզպետարանը հավատարիմ մնալով խոստմանը (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=728586467913400&id=244085213030197) իրականացրել է Գյուլագարակ խոշորացված համայնքի Պուշկինո բնակավայրում բնակվող Մովսիսյանների ընտանիքի տան տանիքի վերականգնման նախագծանախահաշվային աշխատանքներ:Ինչպես հայտնի է, այն օրեր առաջ փլուզվել էր առատ ձյան հետևանքով: Տանիքի վերականգնման համար անհրաժեշտ շինանյութի ձեռք բերման համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ կլինի 900.000 դրամ, որից 500.000 դրամը պատրաստակամություն է հայտնել վճարելու սիրելի գործընկեր > բարեգործական հիմնադրամը, 400.000 դրամ էլ կհատկացնի Լոռու մարզպետարանը:

Մեծ հայրենականի մասնակիցները՝ ուշադրության կենտրոնում 04.05.2020
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինին, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանին, 102–րդ ռուսական ռազմակայանի, Լոռու մարզում ռուսական համայնքի, հյուպատոսարանի, գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներին: Ընդունելությանը ներկա էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը:
Ստեփանավանի համայնքապետարանի կողմից հատկացվել է օգնություն վագոն-տնակներոմ ապրող 12 ընտանիքի: Ստեփանավան համայնքի բնակիչ Սվետլանա Դանիելյանը շուրջ 300 դիմակ է պատրաստել և նվիրել է Ստեփանավանի բժշկական կենտրոնին: Թումանյան համայնքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի և Թումանյանի համայնքապետարանի համագործակցությամբ 65 տարեկանից բարձր` 185 միայնակ ծերերին տրամադրվել են սնունդ, դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ միջոցներ։ Լեռնապատ համայնքում ՌԴ-ում ապրող գործարար՝ Արշակ Արամայիսի Բաբայանի կողմից սննդօգնություն է տրամադրվել համայնքի 40 ընտանիքի (30 նպաստառու,4 սոցիալապես անապահով, 3 միայնակ տարեց, 1 ազատամարտիկ, 2 հաշմանդամություն ունեցող):



