Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել են Վանաձորի Հայքի հրապարակի բարեկարգման աշխատանքները: Այն երկար սպասված իրողություն կլինի Վանաձորի և այստեղ այցելող հյուրերի ու զբոսաշրջիկների համար: Մարզի ղեկավարի կողմից խիստ կարևորվում է տարվող աշխատաքները բարձր որակով և ժամկետներում իրականացնելու գործընթացը: Շինաշխատանքները գտնվում են նրա ամենօրյա անմիջական վերահսկողության ներքո:

Օգոստոսի 7-ին 70 կգ քաշային կարգում Տաշիր համայնքը ներկայացնող Գոռ Բարսեղյանը նվաճել է ոսկե մեդալ: 90 կգ և բարձ քաշային կարգում տաշիրցի մեր մյուս բազկամարտիկը՝ Ալիկ Ավետյանը նվաճել է բրոնզե մեդալ: Վանաձորցիներ 70 կգ քաշային Տիգրան Պետրոսյանը և 90 կգ և բարձր քաշային Արտակ Օդաբաշյանը աջ և ձախ ձեռքերով ընթացող մրցավեճում կրկին դարձել են բրոնզե մեդալակիրներ: Մրցանակակիրներին պարգևատրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐԻՑ 08.08.2019
Խաղային երկրորդ օրը Վանաձորը ներկայացնող բազկամարտիկ Կամիլա Շլյանինան աջ և ձախ ձեռքերով մրցապայքարում արժանացավ հաղթողի կոչմանը, իսկ Ստեփանավանը ներկայացնող բազկամարտիկ Անահիտ Շահինյանը 70 կգ և բարձր քաշային կարգում աջ և ձախ ձեռքերով մրցապայքարին գրավեց 2-րդ պատվավոր հորիզոնականը: Մեր մարզուհիներին պարգևատրեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Կառուցվում է ՔՈԱՖ համագումարների կենտրոն 08.08.2019
Օգոստոսի 8-ին Դեբեդի հովտում գտնվող ՔՈԱՖ-ի հարակից տարածքում տեղի ունեցավ համագումարների կենտրոնի հիմնարկեքի արարողությունը: Ներկա էին ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, բարերար-նվիրատուներ, հյուրեր: Կենտրոնը կառուցվում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և վերջինիս հիմնադիր Կարո Արմենի նախաձեռնությամբ և բարերաների առատաձեռն նվիրատվությամբ:
Հայտարարություն 07.08.2019
2019թ. օգոստոսի 9-ին ժամը 16.00-ին Վանաձորի սոցիալական ծառայությունների Համալիր կենտրոնի /հասցեն՝ Վանաձոր, Գ.Նժդեհի փող. թիվ 14/ երկրորդ հարկի խորհրդակցությունների դահլիճում կկայանա Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի /նախագահ՝ ՀՀ Լոռու մարզպետ Ա.Ղուկասյան/ հերթական, այս տարվա թվով 4-րդ նիստը, որին կմասնակցի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գ.Գասպարյանը: Օրակարգային հարցերի թվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Ֆունկցիոնալության գնահատման համակարգի մասին» ՀՀ օրենքների նախագծերի հանրային քննարկումը, որի ընթացքում ցանկալի է նիստի մասնակիցները ներկայանան շահագրգիռ հարցադրումներով և առաջարկություններով:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻՑ ԱՌԱՋԻՆ ՉԵՄՊԻՈՆԸ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐԻՆ 07.08.2019
Լոռու մարզի Սարչապետ համայնքը ներկայացնող բազկամարտիկ Գոռ Բարսեղյանը 70 կգ քաշային կարգում բազկամարտի ձախ ձեռքով մրցումներում նվաճել է հաղթողի կոչումը: Այսօր մեր մարզիկը կմասնակցի աջ ձեռքով մրցապայքարին: Գոռ Բարսեղյանի մարզիչն է Սերոբ Աբրահամյանը: